«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Տնտեսություն

Մարտ ամսին ազնվացեղ եղջերուները կտեղափոխվեն Հայաստան

Մեկ ամսից Իրանից Հայաստան կհասնի չորս ազնվացեղ եղջերու։ Այս մասին NEWSPRESS.am-ին տեղեկացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։

Նա նաև նշեց, որ կարգավորվել են փաստաթղթային հարցերը, պայմանավորվածություն կա նաև Իրանի սահմանից դեպի Դիլիջան տեղափոխող ընկերության հետ, սպասում են՝ եղջերուները հասնեն Հայաստան։

Բացի այդ, համալրելու համար ՀՀ եղջերուների քանակը, մրցույթ է հայտարարվել ևս 6 եղջերու ձեռքբերելու համար։

Նշենք, որ 2000-ականներից Հայաստանում մեկնարկել է Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր: Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) լայն տարածում ուներ 19-րդ դարի վերջին և զգալի թվով հանդիպում էր հյուսիսային և հարավային անտառներում, այդ թվում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում: Երկար ժամանակ կովկասյան ազնվացեղ եղջերուն հանդիպում էր Սյունիքի մարզի Մեղրու, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում, սակայն արդեն 50-ականներին տարածքից անհետացավ: Այժմ որոշ առանձնյակներ պարբերաբար հայտնվում են «Դիլիջան» ազգային պարկում: Տեսակն ընդգրկված է 2010-ի ՀՀ կարմիր գրքում՝ որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ:

WWF հայաստանյան մասնաճյուղը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին, Կովկասի բնության հիմնադրամի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) , WWF-Գերմանիայի, և HSBC Հայաստանի ֆինանսավորմամբ, իրականացնում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի կենսունակ վերարտադրվող խումբ:

Դիլիջան ազգային պարկում արդեն տարածքը պատրաստ է՝ եղջերուներին պահպանելու համար։