Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ այսօր Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաեւ Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները եւ բազմաթիվ հյուրեր:

ՀՀ Նախագահը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ է դրել Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդի կողմից կատարվել է «Ի հիշատակ սուրբ նահատակների» արարողակարգը:

Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի եւ մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն` շրջանառության մեջ դնելով նոր ուշագրավ նյութեր: Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը ներկայացնող նոր ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը եւ սերունդներին դաստիարակել Մուսա լեռան հերոսների ոգով: Հանրապետության Նախագահը եւ միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանի՝ ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահում, ծանոթացել ցուցադրանյութին, որը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան եւ ծովեզերքի եռաչափ անիմացիայով:

Հուշարձանի կամարի տակ տեղադրվել են Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակների հիշատակին նվիրված «Փառապանծ սուր» տուֆե հուշակոթողը եւ «Մասունք Մուսա լեռան հերոսամարտի նահատակաց» տապանաքարը:

Մուսա լեռան քառասուն օրը դյուցազներգության հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ եւ ի նշան նրա նկատմամբ երախտագիտության ու հարգանքի` հուշահամալիրի տարածքում տեղադրվել են նաեւ ողջ աշխարհում Մուսա լեռան ըմբոստ զավակներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի եւ չորս հազարից ավելի մուսալեռցիների փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները:

Հանդիսավոր միջոցառումների ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մուսալեռ եւ Փարաքար գյուղական համայնքներում տեղի է ունեցել մի շարք փողոցների անվանակոչում Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի, Շառլ-Տիրան Թեքեյանի, Տիգրան Անդրեասյանի եւ Մովսես Տեր-Գալուստյանի անուններով, իրականացվել են Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Օրվա խորհրդի ներքո հուշահամալիրում այսօր կազմակերպվել է նաեւ տոնական համերգ: