Պայթյուն է որոտացել Չեռնոգորիայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատանը
Չեռնոգորիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է BBC-ն, հանցագործն ինքնաշեն նռնակ է նետել դեսպանատան ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ կեսգիշերն անց: Տեղի պատկան մարմինները հաստատել են, որ նռնակն ինքնաշեն է եղել, բացի այդ տեղեկացվել է, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
ԱՄՆ-ի դեսպատատունը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին, խուսափել դեսպանատան տարածքում հայտնվելուց, բացի այդ դեսպանատան աշխատակիցները ևս աշխատանքի չեն ներկայացել այսօր: Չեռնոգորիայի ոստկանությունն արդեն զբաղվում է գործով, փորձում են ճշտել պայթյունի հեղինակի ինքնությունը:
Ճշտվում են նաև արարքի դրդապատճառները:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիան մեկն է նախկին Հարավսլավիա պետության բաժանումից հետո առանձնացած պետություններից, իսկ բնակչության թիվն այնտեղ կազմում է մոտավորապես 630 հազար մարդ: Պետությունն անկախացավ 2006 թվականին: