Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին
Քաղաքականություն

Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս

Վերջերս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած կոյուղաջրերի միջադեպի ժամանակ, քաղաքապետարանի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու աշխատակիցները մասնակից դարձան քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոյուղաջրերից «փրկելու» օպերացիային, ինչն առնվազն իրենց  պարտականությունը չէր: Ինչո՞ւ: Չէ՞ որ որևէ կառույցի աշխատակից հնարավորինս չի խառնվում իր պարտականություններից դուրս այլ գործառույթի: Պարզվել է, թե ինչու:

Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ:

Նման պարագայում, իհարկե, քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները կպաշտպանեն քաղաքապետին: Տարոն Մարգարյանը, հանուն իր պաշտպանության, ոչ միայն հսկողությունն է ուժեղացրել, այլև երևանցիների հաշվին վճարում է իր բոլոր աշխատակիցներին, որ իրեն պաշտպանեն և հեռու պահեն ամենայն կոյուղաջրերից, եթե դրա կարիքը լինի:

Եկավ 2018-ի փետրվարը և դրա կարիքը եղավ ավելի քան պետք էր. քաղաքապետարանի մեծ ու փոքր աշխատակիցները կանանց էին ծեծում` հանուն քաղաքապետի: Ինչպես ասում են՝ փողը մութ տեղն էլ է լույս տալիս: Իսկ այդ բոլորն արվում է բյուջեի հաշվին, անգամ գողանալու կարիք չկա: Վերջում հավիտենական փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասում է՝ «օրինական է», և հարցը փակվում է:

Նշենք, որ քաղաքապետին սպասարկող անձնակազմը մինչև 20 հոգի է, որոնց աշխատավարձն ամսական մոտավորապես 5 միլիոն դրամից ավելի է կազմում: Քաղաքապետարանում` միայն այդ շենքում, 460 աշխատակցից ավելին կա:

Տարոն Մարգարյանը կարող է իր տեղակալի ադամանդակուռ կիսանդրին տեղադրել, չէ՞ որ ամեն անգամ միլիոնների մսխումներից հետո Արեյանը ձայնի լուրջ տոնով հայտարարում է, որ ծախսերը չափավոր են:

Քաղաքապետարանն անգամ թքած ունի, որ մամուլը գրում է քաղաքապետարանի միլիոնավոր դոլարների մսխումների, ուռճացված ծախսերի մասին:

Մեկ նկատառում, եթե օրինական կերպով եռակի ավելի շատ են վճարում մեկ աթոռի համար, ապա կարելի է պատկերացնել այն անօրինականությունները, որոնք կատարվում են քաղաքապետարանի պատերից ներս: Եվ այս ամենը Հայաստանի 70 տոկոս աղքատության ֆոնին: Հետո ասում են, թե ժողովուրդն իշխանություններին չի սիրում, ավելի անկեղծ լինենք՝ պարզապես ատում է. իսկ նման ատելության համար բոլոր հիմքերը կան:

Մարդիկ օրվա հացի կարոտ են, իսկ Երևանի քաղաքապետարանն իրեն միլիոնավոր դոլարների շքեղություններ է թույլ տալիս` օգնականներ, տեղակալներ, թանկարժեք ավտոմեքենաներ, թանկարժեք գործուղումներ, հավելավճարներ, Երևանի բարիքներից օգտվելու հնարավորություններ:

Ի դեպ, երբ քանդվում էին Արամի փողոցի պատմամշակութային հուշարձանները, Կամո Արեյանն անձամբ էր հսկում, որ քանդեն` տեսախցիկներից հեռու, սակայն ոչ լրագրողների աչքից: Երևանի համար, եթե քաղաքապետարանն ինչ-որ լավ գործ է արել, ապա տոկոսներ է վերցրել. տոկոսները հաճախ ավելի բարձր են, քան բուն ծախսվող գումարը:

Երևանի կենտրոնական փողոցներն անընդհատ նորոգվում և հիմնանորոգվում են, իսկ ջրահեռացում որպես այդպիսին գոյություն չունի, իսկ ծայրամասերը դեռևս 19-րդ դարում են: Հայտնի է, որ դեռևս խորհրդային շրջանից ճանապարհաշինության, նորոգման ծախսերի մեջ էր հնարավոր մեծ գումարներ «մտնել». քաղաքապետարանն այդպես էլ անում է:

Երբ 2013-ին Վերահսկիչ պալատը չարաշահումներ էր հայտնաբերել քաղաքապետարանում, չարաշահումների առյուծի բաժինը հիմնանորոգման, կանաչապատման և ճանապարհաշինության ոլորտներում էին, դրան գումարվում են քաղաքապետարանի մեծ ու փոքր պաշտոնյաների «չարաճճիությունները». մարդ են գցում մեքենայի տակ, փողոցային առևտրից տոկոս են վերցնում, բնակարաններն են մեջ-մեջ անում. եթե մի օր Ազգային անվտանգությունը մտնի քաղաքապետարան` ստուգման, ապա մի քանի տարի այլ գործով չի հասցնի զբաղվել:

Սակայն, ինչպես ասում է հայկական առածը, թքում ես մարդկանց դեմքին, ասում են՝ անձրև է գալիս: Ըստ ամենայնի, քաղաքապետարանի վրա հորդ անձրև է տեղում:

NEWSPRESS.am