Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը

Վերջերս Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նոր մեքենա է գնել՝ նախարարական կարիքների համար: Ինչպես NEWSPRESS.am-ին տեղեկացրին ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից, մեքենան «Toyota Land Cruiser 200» է, «մեքենան գնվել է զեղչային համակարգով՝ իր շուկայական գնից շատ ավելի ցածր գնով»:

ԱԻ լրատվականից, սակայն, չներկայացվեց ո՛չ գինը, ո՛չ զեղչային համակարգը և թե ինչ միջոցներից է այն գնվել, միայն ասված է. «Մեքենան չի գնվել պետական բյուջեի միջոցներով, այլ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին»:

Ներեցեք, իսկ ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են օգտվել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցներից». կարծում ենք՝ ոչ, քանի որ այս դեպքում կենթադրվեր, որ խոսքը ոչ օրինական ռեսուրսների մասին է:

Իսկ եթե օրինական ճանապարհով է ձեռք բերված «Toyota Land Cruiser 200» մեքենան, ապա նախարարության լրատվական ծառայությունն ինչո՞ւ այդ աղբյուրը  չի նշել: Կարելի՞ էր նշել աղբյուրը՝ նաև հետագա թյուրիմացությունից խուսափելու համար: Կարելի էր: Սակայն՝ ոչ:

«Մեքենան չի գնվել պետական բյուջեի միջոցներով, այլ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին: Մեքենան հանդիսանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեփականությունը»:

Նախարարությունը, փաստորեն, ո՛չ պետական միջոցներով, ո՛չ անձնական, ձեռք է բերել թանկարժեք մեքենա, որը հանդիսանում է ԱԻ նախարարության սեփականությունը: Այսինքն՝ կարելի է կախարդական խոսքեր ասել և ոչ պետական, սակայն օրինական միջոցներով տասնյակ հազարավոր դոլարների գույք ձեռք բերել և նվիրել որևէ գերատեսչության, իմա՝ ԱԻ նախարարությանը: Ինչևէ:

Անդրադառնանք կրճատումներին և ազատումներին:

Ըստ ԱԻ նախարարության լրատվական ծառայության՝

«2017թ.-ի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում կրճատվել է 60 հաստիք, և նույնքան հաստիք հայտարարվել է ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչությունում՝ ՀՀ Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ստեղծված քաղաքացիական պաշտպանության հենակետերի անձնակազմն ապահովելու նպատակով:

ԱԻ նախարարության քաղաքացիական ծառայության համակարգում «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում, ՀՀ կառավարության թիվ 672-Ն որոշման համաձայն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է 10 հաստիք»:

2017 թվականի դեկտեմբերին փակվել է նաև «Արտակարգ» թերթը, որի աշխատակիցներից ոչ բոլորն այսօր աշխատանք ունեն: Ի դեպ, նրանք ևս աշխատանքից ազատման դիմում են գրել. այս խորամանկության «իմաստն» այն է, որ պայմանագրով նախատեսված գումարները կամ այն գումարները, որոնք հատկացվում են աշխատանքից ազատվելիս, երբ աշխատատեղը կրճատվում է, չվճարվեն:

ԱԻ աշխատակիցներից մեկն էլ, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, իր դժգոհությունը հայտնեց NEWSPRESS.am-ի հետ զրույցում այն բանի համար, որ արդեն բավականին ժամանակ է՝ նախարարությունը համազգեստ չի տրամադրում: Երկար օգտագործվելուց հագուստները ողորմելի վիճակում են, իսկ երբ հարց է բարձրացվել հագուստների հետ կապված, նախարարությունից պատասխանել են՝ «բայովկեքով յոլա գնացեք», իսկ այս հագուստները կրում են հրդեհ հանգցնելիս և հարմար չեն առօրյա գործածության համար:

Պարզվում է նաև, որ համակարգում կան թափուր աշխատատեղեր, մասնավորապես՝ հրշեջների, սակայն աշխատում են որևէ մեկին աշխատանքի չվերցնել:

ԱԻ աշխատակիցը նաև պատմեց, որ փրկարարներն այժմ «Գազելներով» են սպասարկում կենցաղային ահազանգերը, ամբողջ օրը մեքենաների մեջ են անցկացնում, սակայն ո՛չ աշխատավարձն են բարձրացնում, ո՛չ համազգեստ տալիս. աշխատավարձն, ի միջի այլոց, ընդամենը 80 հազար դրամ է:

Եթե որևէ փաստաթուղթ է պետք նախարարությունից վերցնել, ապա պետք է համազգեստով ներկայանալ, իսկ համազգեստները երբեմն այնքան ողբալի վիճակում են, որ մարդիկ անհարմար են զգում դրանք հագնել:

Ո՞րն է մեր հրապարակման նպատակը:

Մի կողմից՝ նախարար Դավիթ Տոնոյանը հնարավորություն ունի թանկարժեք մեքենա ձեռք բերելու, որն, ի՞նչ խոսք, անհրաժեշտություն է ԱԻՆ-ի համար, սակայն սեփական նախարարության աշխատակիցներին չի կարողանում անգամ համազգեստով ապահովել: Նախարարությունում, ի վերջո, կրճատումներ են եղել, սակայն կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում: