ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները
Քաղաքականություն

Սիրաշահել «տիրոջը»՝ համեղ պատառի համար․ Բաղդասարյանի հերթական աճպարարությունը

Ով ինչ ուզում է ասի, բայց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իրար գտել են։ Խոսքերը մեկ արած՝ նրանք նույն հռետորաբանությամբ այնպես են ճառում, ասես գնում են զանգ կախելու։

Իր ճանկերով ՕԵԿ-ի անվան հետ խաղացողների աչքերը հանող, բայց հետո հենց ինքն այդ անունից հրաժարվող Հեղինե Բիշարյանը հիշել է, որ ինքն ՕԵԿ-ի անբաժան մասինիկն է․

«Եթե ես ասում եմ ես՝ ՕԵԿ-ը հետս է»։

Քաղաքական միևնույն ուղին բռնած այս զույգը ձեռք-ձեռքի տված, կեղտոտ հետագիծ թողնելով առաջ է շարժվում։ Ու թեև նրանց դիմակը վաղուց է պատռվել, ու բոլորն են հասկանում, թե ով՝ ով է, սակայն զույգը համառորեն փորձում է ինքն իրեն համոզել, մեզ հավատացնել, որ իրենց «նպատակն ազնիվ է՝ Հայաստանը դուրս բերել խոր փոսից»։

Այս զույգը երևի տեղյակ չէ, որ հենց իրենց նման քաղաքական աճպարարների ու խամաճիկների պատճառով երկիրն ընկավ «փոսի մեջ»։ Հիմա էլ եկել ու հարցադրմամբ են հանդես գալիս, թե

«Դուք գիտե՞ք՝ ի՞նչ է նշանակում աշխատել և վաստակած գումարով չկարողանալ ընտանիքը պահել»։

Հիմա մենք հարցնենք՝ ո՞ւր էիք մինչև հիմա, թե՞ շղարշը նոր վայր ընկավ ձեր աչքերից։ Երբ հայտարարում էիք, թե ամեն ինչ նորմալ է, չգիտեի՞ք, որ սուտ եք ասում, թե՞ հարկավոր էր այն ժամանակ հետույքներ շոյել ու սիրաշահել որոշներին։

Արթուր Բաղդասարյանն ընտրություններից է խոսում ու հայտարարում, թե

«Տեղի է ունեցել ոչ թե քաղաքական-գաղափարական պայքար, այլ պարզ գործարք՝ վաճառք»:

Հիմա դարձյալ հարց․ իսկ դուք այդ գործարքին չե՞ք մասնակցել, իսկ դուք չե՞ք վաճառվել։ Թե՞ Վանաձորի քաղաքապետի սիրառատ համբույրը Բիշարյանին հաջող առևտրի արդյունք չէր (սա միայն մեկ դեպքը)։

Առևտրականի արյունն ՕԵԿ-ի երակներում է, ու նույնիսկ անվանափոխությունը չկարողացավ մաքրել այդ արյան մեջ մտած ախտը։ Ու քանի որ խորհրդարան մտնելու հետ կապված իր առևտուրն այնքան էլ հաջող չընթացավ, Բաղդասարյանն այսօր «աբիժնիկի» հայտարարությամբ է հանդես գալիս, թե

«Ֆինանսական կարողություններ ունեցող մարդիկ կարողացան ապահովել իրենց

մուտքը Խորհրդարան»։

Միևնույն ժամանակ, իր հռետորական ելույթից բացի, Բաղդասարյանը համագումարի ժամանակ, այնուամենայնիվ, չմոռացավ նաև, թե ինչի համար են հավաքվել և հայտարարեց, որ

«կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք ուզում են Հայաստանում

փոփոխություններ իրականացնել․․․»:

Իսկ թե որ ուժն է դա՝ նա գլխի գցեց իր ելույթում։ Համենայնդեպս հայտարարեց.

«Շատ ավելի ճիշտ է, որ վարչապետի պաշտոնում լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը․․․ Սակայն դա իմ և ձեր որոշումը չէ, դա այն կուսակցության որոշումն է, որն այսօր լիարժեք այդ մանդատն ունի»․․․

Իհարկե, պարզ է, թե այդ որ ուժին էր ակնարկում Բաղդասարյանը, և ում է տեսնում այդ ուժը վարչապետի պաշտոնում։ Հրապարակավ հայտարարված այս տեքստից հետո, դժվար չէ կռահել, թե որն էր Բաղդասարյանի հրավիրած համագումարի հիմնական նպատակը․ սովորության համաձայն՝ սիրաշահել «տիրոջը», որպեսզի նա շոյի իր գլուխը, քաղցր աչքով նայի ու համեղ պատառ նետի իրեն։

NEWSPRESS.am