Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

«Աշխարհի անտարբերությունն ու Սիրիայում զոհվող մանուկները»․ «Սիրիական դժոխքը լուսանկարներում»․ (լուսանկարներ)

2015 թվականին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ամբողջ աշխարհը։ Ահաբեկչության արդյունքում զոհվեց 130 մարդ։ Այդ դեպքից հետո ամբողջ աշխարհը ի նշան զոհերի սկսեց աջակցել Ֆրանսիային։ Այդ ժամանակ էր, որ համացանցում օգտատերերը սկսեցին գլխավոր նկարներին կցել Ֆրանսիաի դրոշը։ Նմանատիպ ակցիաներից հետո ամբողջ աշխարհն իմացավ, որ Ֆրանսիայում տեղի է ունեցել ողբերգություն, ինչի արդյունքում մահացել է 130 մարդ։

Այս ակցիաները մանրուքներ են, որոնց այդքան էլ ուշադրություն դարձնել պետք չէ, սակայն հայտնի խոսք կա մանրուքների մասին․

«Ամեն ինչի հիիմքում ընկած են մանրուքները»։

2011 թվականի մարտից մինչ օրս շարունակվում է Սիրիական ճգնաժամը։ Սիրիայում տիրող իրավիճակի մասին տեղեկանում ենք աշխարհի հեղինակավոր պարբերականներից, թերթերից ու տեղում արված լուսանկարներից։ Հանուն արդարության պետք է նշել, որ աշխարհն այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին։ Խնդիրն այստեղ ակցիաները, համացանցային նկարներն ու նմանատիպ միջոցառումները չեն։ Պարզապես աշխարհի համար Սիրիայում զոհված երեխան այնքան մեծ ուշադրության արժանի չէ, որքան Ֆրանսիայում։ Դրա վառ ապացույցը Սիրիայում տիրող իրավիճակն է, որն աշխարհի գերտերությունների համար դարձել է իր երկրի սահմաններից դուրս թատերաբեմ։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի օդուժի համար նշանակություն չունի սիրիացի երեխայի կյանքը, քանի որ այնտեղ առաջին հերթին պայքարում է ազգային ու պետական շահի համար։ Արդյունքում ավիահարվածներից մահանում են սիրիացի երեխաները։

Նրանցից շատերն աչքերը նոր են բացել ու ծանոթանում են իրական աշխարհի հետ։ Ու պատահական չէ նաև քաղաքագետների այն պնդումը, որ Սիրիան այլևս չի վերականգնվի։ Դժվար է պատկերացնել, թե ի՞նչ հոգեբանական վիճակի մեջ են այդ երկրի երեխաները։ Ովքեր պայքարում են ապրելու համար։ Ովքեր ամեն օր տեսնում են ավիահարվածների արդյունքում զոհված մարդկանց դիակները, մեկ բաժակ ջրին սպասում են մի քանի օր, ուրախանում են, որ ստանում են օգնություն ինչ-որ մի երկրից ու այդպես էլ չեն կարողանում հավատալ, որ այս մղձավանջը մի օր կվերջանա։

Իսկ աշխարհն ուղղակի անտարբեր նայում է։ Նայում է մահցած երեխաների լուսանկարներին, նայում է սովամահ լինող մարդկանց ու արյունաքամ լինող երեխաներին։ Աշխարհն ուղղղակի լուռ հետևում է, թե ինչպես են սպանվում սիրիացի երեխաները։ Այդ լռությունն անտարբերությունն է, որից էլ ծնվել ու առաջացել է սիրիական ճգնաժամը։ Սիրիայում զոհված ամեն մի երեխայի մահվան պատճառն աշխարհի անտարբերությունն է։