Կարեն Կարապետյանը կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է կայացրել
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է կայացրել:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: