ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները
Քաղաքականություն

Նիկոլին «գործուղել» են փողոց. առանց պայմանավորվածության` թույլ չէին տա

Ասում են՝ «Ելք»-ում լարված իրավիճակ է և դաշինքը մասնատման եզրին է։

Այն, որ «Ելք»-ը նման տեմպերով երկար չի ձգի ու կքանդվի, կանխատեսումներ արվել են դեռ նախորդ տարի։ Մասնավորապես Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր.

«Համբերեք մինչև 2018 թվական և կտսնենք՝ կքանդվի»։

Թերևս նրա այսչափ վստահությունը կարող է իր պատճառն ունենալ․ չի բացառվում, որ բարկացած Բաղդասարյանը, պահի ազդեցության տակ, բացել է ընդդիմություն-իշխանություն պայմանավորվածության խաղաքարտերը՝ հայտարարելով «Ելք»-ի մասնատման և «լուծարման» մասին։ Մյուս կողմից էլ, հնարավոր է նաև, որ «Երկիր Ծիրանիի» կանանց ստեղծած «արտակարգ իրավիճակը» վախեցրել է Փաշինյանին։ Մի կողմից լուսանցքում չմնալու, մյուս կողմից էլ՝ կանանց տրվող անհայտ ծագումով հրահանգների դեմն առնելու համար, նրան որոշել են «գործուղել» փողոց։

Չի քննարկվում այն, որ իրականում չկա վստահություն ընդդիմադիր դաշտը ներկայացնող ուժերի միջև, քանի որ նրանք բոլորն աշխատում են ոչ թե մի նպատակի համար, այլ ինչ-որ այլ ուժերի՝ արտաքին ու ներքին։

Թե իրականում ում համար է խաղում «Երկիր Ծիրանին», և ում գնաց զեկուցելու Մարինե Խաչատրյանը, որ հանձնարարությունը կատարված է՝ դեռ ջրի երես դուրս կգա։ Սակայն մինչ այդ, Փաշինյանը ժամանակ չի կորցնում ու ժողովրդին ապացուցելու, նրանց իր կողմ քաշելու համար և ցույց տալու համար, որ ինքը պակաս ընդդիմություն չէ, որոշել է դեմ գնալ «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը։

Թեև դաշինքի անդամները պնդում են, որ իրենց բոլորի նպատակը մեկն է՝ տապալել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, այնուամենայնիվ, քննարկումները դաշինքում թեժ են եղել։ Ու չի բացառվում, որ միևնույն նպատակի շուրջ հավաքված քաղաքական գործիչներին բորբոքել է պայքարի վայրի մասին հարցը՝ որտե՞ղ պայքարել՝ քաղաքակա՞ն հարթակում, թե՞ փողոցում, որպեսզի կարողանան պահել ընդդիմադիրի իմիջը։

Ցանկացե՞լ է արդյոք Սասուն Միքայելյանը հարվածել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ, և ի՞նչն է եղել պատճառը, պարզ չէ, սակայն մի բան մնայուն ճշմարտություն է՝ Նիկոլը, որպես ընդդիմություն, վերարտադրվելու և թիվ մեկը մնալու խնդիր ունի։ Դրա համար նա պատրաստ է փողոց դուրս գալ ու նույնիսկ, ինչպես ինքն է ասում, կրկին բանտարկվել։

Նիկոլն արդեն մի անգամ անցել է այս ճանապարհով և համոզվել, որ բանտում իր ձեռքերը կապված են։ Նրան դուրս են թողել, հավանաբար, հենց այն պայմանով, որ նախկին ոգեշնչվածությամբ պայքարի ու, որպես ընդդիմություն, պարի իրենց դուդուկի տակ։ Այնպես որ՝ այս անգամ նա հազիվ թե ցանկանա կրկին բանտարկվել։ Փաշինյանն այս կերպ միայն ընդդիմության նոր իմիտացիա կստեղծի և կգնա տուն քնելու, ինչպես մարտի մեկին արեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ զենքի առաջ կանգնեցնելով ժողովրդին։

Ու այս համատեքստում էլ, իշխանությունն այնքան միամիտ չէ, որ թույլ տա որևէ ընդդիմադիրի փողոց դուրս գալ ու պայքարել իր դեմ, եթե դա նախապես պլանավորված չէ։

Իշխանության հետ պայմանավորվածություն չունեցողները՝ իրական պայքարողները բանտերում են՝ փակի տակ։

Փակված է Պավլիկը՝ իր մինուճար որդու հետ, փակված է Միայնակ գայլը՝ Արայիկ Խանդոյանը... և մյուսները, ովքեր փորձել են իսկապես պայքարել ու ժողովրդին հանել ճգնաժամային փոսից։

Իսկ Նիկոլն անպատիժ աղաղակում է ու գործուղվում փողոց. նա «դաբրո» ունի...

Արմինե Մկրտումյան