Սիրիայում արկակոծվել է հումանիտար միջանցքը
Սիրիայում զինյալները կրակել են հումանիտար միջանցքի ուղղությամբ, որով Արևելյան Գուտի խաղաղ բնակիչները պետք է հեռանային։ Այս մասին տեղեկացնում է Vesti-ին։
Զինյալների կողմից հումանիտար միջանցքի արկակոծման հետևանքով ոչ մի խաղաղ բնակիչ չի կարողացել լքել Արևելյան Գուտը։
Նշենք, որ հումանիտար դադարը մտցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով։ Վաֆիդին բնակավայրը պատրաստվել է խաղաղ բնակչության ընդունման համար։ Ալ-Դուվեյր բնակավայրում շարժական բուժկետ են բացել հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար։ Բացի դրանից, նախապատրաստվել են փախստականներին տեղափոխելու համար ավտոբուսներ։