«Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Առինջ մոլի» հարևանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն:
Չնայած կառավարության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղափոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի եւ այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որեւէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան:
Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում