Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Ժամանակ». ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը. հարվածը սպասվում է այլ տեղից

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ իսկապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության կողմից խորհրդարան ներկայացված նախաձեռնությանը: «Ելք»-ը առաջարկում էր Ազգային Ժողովի անունից ընդունել հայտարարություն, որը վերաբերվելու էր 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններին, և ՀՀԿ-ն համաձայնվեց հարցը ընդգրկել օրակարգ:

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մի հայտարարության քննարկմանը, որի առաջին կետում խոսվում է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման մասին: Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ընտրությունների արդյունքում նախագահ հռչակվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ-ի քվեարկությունը չի կարելի դիտարկել Սերժ Սարգսյանին թիկունքից հասցված հարված: Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը, քանի որ հարվածը սպասվում է այլ տեղից: «Ելք»-ի հայտարարության երկրորդ կետում կա պահանջ սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:

Ում նկատի ունեն ՀՀԿ-ականները Մարտի 1-ի կազմակերպիչ ասելով, և ում դեմ է ուղղված այս որոշումը, որի ընդունման օգտին միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Այս հարցը հնչեցնելիս, բոլորի հայացքները միանգամից ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյանը:

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը ղեկավարել է Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտարարում է, որ ինքը 10 տարի առաջ կողմնակից է եղել, որ իրավապահ մարմինները հարցաքննեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ է չէ, որ սրանից 10 տարի հետո էլ Սամվել Նիկոյանը կարող է հայտարարել, որ ինքը կողմնակից է եղել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, և նույնիսկ ընդհատակյա պայքարել է նրա իշխանության գործունեության դեմ: Բայց դա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի իշխանության ղեկին: Առայժմ Նիկոյանը բացահայտում է, թե որքան հետևողական է ինքը եղել Քոչարյանին հարցաքննելու հարցում, և եթե սկսի պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր անտեսել են այդ պահանջը և չեն հարցաքննել Քոչարյանին, հանկարծ չզարմանանք: Նիկոյանը և մյուս ՀՀԿ-ականները չափազանց հետևողական են, երբ հարցը վերաբերվում է երկրում օրինականության ապահովմանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր Քոչարյանի իշխանության տարիներին եղել են իշխանության մեջ, հիմա հանդես են գալիս նրա դեմ: Նրանց ասածն այն է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա իրենք ոչ միայն կողմ կլինեն «Ելք»-ի հայտարարությունը օրակարգ ընդունելուն, այլ կարող են կողմ քվեարկել դրա ընդունմանը: Իրադարձությունների նման անակնկալ և սրընթաց զարգացումը ուղղակի անհնար կլիներ, եթե ՀՀԿ-ի ներսում մտահգություն չունենային, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերատիրանալու ծրագիր ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, լուրեր տարածվեցին, որ նրանց միջև պայմանավորվածություն կա, որ 2011թ. Քոչարյանը նախագահ Սարգսյանի կողմից պետք է նշանակվի վարչապետի պաշտոնում, և նրանք այդպես պետք է կիսեն բաժնետիրական հիմունքներով իրենց պատկանող իշխանությունը: 2011թ. Քոչարյանը վարչապետ չնշանակվեց, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ բաժնետերերի միջև ընդհանուր ունեցվածքի կառավարման և տնօրինման շուրջ արմատական տարաձայնություններ կան: Գուցե այդ տարաձայնություները հարթվեին 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը ռոտացիայի կարգով Քոչարյանին հանձներ իշխանության մենեջմենթը իրականացնելու հնարավորությունը: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ դա անել, այլ ակնարկում է, որ կարող է վիճարկել Քոչարյանի սեփականության իրավունքի օրինականության հարցը:

Հայերը ընդհանրապես զուրկ են բաժնետիրական սեփականություն կառավարելու հմտություններից և չունեն նման ավանդույթներ: Խոսքը ոչ միայն նյութական սեփականությանն է վերաբերվում, այլ այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին իշխանությունն է: Չնայած իշխանության համատեղ տիրապետումն ու կառավարումը հատուկ չէ ոչ միայն հայ քաղաքական մշակույթին, այլ անհասկանալի կատեգորիա է համաշխարհային պատմության համար: Երբ որևէ մեկը իշխանությունը փոխանցում է մեկ ուրիշին, դա դիտարկվում է ոչ թե բարի կամքի, այլ այն պահելու անհնարինության դրսևորում: Հենց այդ պատճառով իշխանություն հանձնելը ամենևին առիթ չէ, որ փոխադարձության ակնկալիք ունենաս, մանավանդ, որ ում հանձնել ես իշխանությունը, նա այն պահելու խնդիր չունի: Այնպես որ, մինչև վարչապետի ընտրությունները մենք դեռ ականատեսն ենք լինելու Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների և մեղավորների բացահայտմանը ուղղված ջանքերի գործադրմանը: Իսկ թե որքան կխորանա կազմակերպչի որոնման քննությունը, և արդյոք հանցագործի վերջնական բացահայտումն ու դատապարտումը տեղի կունենա, թե դա կմնա սպառնալիքների մակարդակում, կախված է միայն թիրախի վարքագծից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում