Եգիպտոսում իրար է բախվել 2 գնացք․ կա 19 զոհ և 38 վիրավոր
Եգիպտոսում իրար է բախվել 2 գնացք, ինչի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ։ Այդ մասին հաղորդում է NTV.ru-ն:
Եգիպտական լրատվամիջոցների տվյալները տարբերվում են պաշտոնական տեղեկատվությունից։
Լրատվամիջոցները նշում են, որ գնացքների բախումից զոհվել է ավելի քան 19 մարդ, իսկ 38-ը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Պաշտոնական տեղեկատվությամբ նշվում է, որ մահացել է 10 մարդ և կա 15 վիրավոր։
Վթարը տեղի է ունեցել Կահիրեի հյուսիսում՝ Բուխեյրիա բնակավայրի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունցել գնացքի բեռնատար ու մարդատար վագոնների անսարքության պատճառով։ Ոստիկաններն ու քննիչները կատարում են հետաքննություն՝ պարզելու համար, թե իրականում ինչի հետևանքով է եղել վթարը։ Տեղի լրատվամիջոցներից մի քանիսը փաստում են, որ պաշտոնական լրատվամիջոցները կեղծում են ու թաքցնում իրական զոհերի և վիրավորների թիվը։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։