Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Փաստ». Ապագա վարչապետի նստավայրը կվերանորոգեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, այս տարի Հայաստանում տեղի կունենան նախագահի և վարչապետի ընտրություններ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն այլևս լիազորությունների այն լայն շրջանակով օժտված չի լինի, ինչպես նախկինում էր: Մենք դառնում ենք խորհրդարանական երկիր, իսկ կառավարության ղեկավարը՝ վարչապետը, գլխավոր գործող անձը: Նախագահի թեկնածուի հարցն արդեն պարզ է ու հստակ, իսկ վարչապետի վերաբերյալ թեև կասկած չկա նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ, բայց ամեն դեպքում հստակ ոչինչ չկա: Հստակ է միայն այն, որ նախագահականը կտեղափոխվի այլ հասցե, իսկ ներկայի նախագահի նստավայրը կդառնա վարչապետինը: Սա ևս մեկ անգամ եկավ ամրապնդելու Սերժ Սարգսյանի՝ իր աթոռին մնալու բառի ուղիղ և փոխաբերական իմաստները:

Բացի նրանից, որ երկրի ներկայի ղեկավարը չի ուզում ոչ մի կերպ լքել Բաղրամյան 26–ը, ցանկանում է ամեն դեպքում նոր պաշտոնը նոր ինտերիերով «դիմավորել»: Բանն այն է, որ ներկայի նախագահականի, իսկ որոշ ժամանակ անց՝ վարչապետի նստավայրի վերանորոգման և մի շարք փոփոխությունների համար պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքի Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների ձեռքբերման և նախագահի աշխատակազմի կարիքների համար վերականգնման աշխատանքների համար նախագահի աշխատակազմը կվճարի համապատասխանաբար՝ 950 և 980 հազար դրամ: Նշված աշխատանքները կատարելու է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ընկերությունը:

Աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների համար կվճարվի 950 հազար դրամ, որը կվճարվի ամսեամիս 100 հազարական դրամի չափով: Պայմանագրի համաձայն՝ պարտքի մարման ժամկետը դեկտեմբերն է:

Այս ծառայությունները ներառում են օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ օդորակիչների, անվտանգության և հակահրդեհային համակարգերի տեղադրում:

Ամենից մեծ ծախսն այս աշխատանքներում օդորակիչների եռաքայլ փականի փոխարինման արդյունքում կառաջանա: Այն կարժենա 120 հազար դրամ: 100 հազար դրամ էլ կկազմի օդորակիչների արտաքին բլոկի ջերմափոխանակչի նորոգումը ապամոնտաժելով և մոնտաժելով՝ զոդելով և գազի լիցքավորումով: Օրինակ՝ օդորակիչների արտաքին բլոկի ապամոնտաժումը կարժենա 20 հազար դրամ, օդորակիչների ախտորոշումը՝ 10 հազար, իսկ օդորակիչների ներքին բլոկի օդամուղի մաքրումը՝ 25 հազար դրամ: 3–5 հազար դրամ գումար էլ կպահանջվի օդորակիչների խողովակների փոխարինման, զոդման, ֆիլտրերի մաքրման և այլնի համար:

Աշխատակազմի կարիքների վերականգնումը, որ գրեթե 1 միլիոն դրամի ծախս կպահանջի, իրենից ներկայացնում է նախագահական նստավայրի վերանորոգում: Թե այդ մեծ շենքի կոնկրետ որ հատվածն է վերանորոգվելու, պայմանագրից հասկանալ հնարավոր չէ: Սակայն պարզ է, որ վերանորոգում է նախատեսվում իրականացնել սանհանգույցներից մեկում: Բացի այդ, նախագահականի ներսում, ինչ–որ մի մասնաշենքում կամ աշխատասենյակում տեղի է ունենալու պատերի քանդում և ապամոնտաժում, այնուհետև՝ սվաղում, հարդարում ու ներկում, առաստաղների տեղադրում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է նաև տեղադրել ալյումինե վիտրաժներ թրծված ապակուց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում