Ֆրանսիայում գնացք է շրջվել. Կան զոհեր
Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Life News-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ: ԶԼՄ-ները հայտնում են 7 վիրավորի մասին: Հայտնի է, որ գնացքը վթարվել է Ստրասբուրգի մերձակա Էկվեշեմ քաղաքում: Վթարի մասին հայտնում են Փարիզում ահաբեկչությունների աննախադեպ ալիքի ֆոնին։
Նշենք, որ ուրբաթ երեկոյան կատարված ահաբեկչություններից հետո այսօր Փարիզի արվարձաններում նոր պայթյուններ և հրաձգություն է արձանագրվել։
Daily Mail-ը հայտնում է, որ Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել: