Գարնանային անակնկալ՝ դպրոցականների կողմից (լուսանկարներ)
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում վաղ առավոտյան հաճելի տրամադրություն էր։ Գարնան առաջին օրվա առիթով, «Կարաբալա» երգի հաճելի երաժշտության ներքո դպրոցի կրտսեր դասարանի գեղեցկուհիները ձնծաղիկներով դիմավորում էին իրենց ուսուցիչներին։
Նրանցից յուրաքանչյուրն ինքը մի ծաղիկ էր դարձել։
Հարկ ենք համարում նշել, որ անակնկալը հաճելի էր, գեղեցիկ և լեցուն դրական զգացողությամբ։
Օրվա պոզիտիվ ազդեցությունը չկորցնելու համար՝ չենք ուզում հնչեցնել դպրոցների անուններ, որոնք համարվում են քաղաքի լավագույնները, և որոնց մոտից անցնելիս՝ գարնանային ոչ մի երանգ չտեսանք։
Բայց արդարության համար պետք է ասենք, որ Րաֆֆու անվան դպրոցը մեկն է այն եզակիներից, որի մասին չեն գոչում, չեն բարձրաձայնում, մինչդեռ այն իրականում իր կազմակերպչական աշխատանքներով ու բազմաբովանդակ միջոցառումներով ոչ մի բանով հետ չի մնում լավագույն կոչվածներից։
Եվ դա մանրուք չէ, սա երևույթ է, որը կարևոր է, սպասված, հաճելի և անհրաժեշտ՝ բոլոր կրթական հաստատությունների համար։
Դպրոցը շնորհավորում է գարունը․․․