Գնդակահարություններից 10 տարի անց․ գարնան առաջին օրը՝ NEWSPRESS.am-ի աչքերով (լուսանկարներ)
Հայաստանում գարուն է։ Կոնֆուցիոսի հայտնի խոսքերն այն մասին, որ ամեն ինչի հիմքում ընկած են սիմվոլները, Հայաստանի համար իրականություն են դառնում։ Բնությունը ծաղկում է ու ցույց տալիս իր վերածնունդը, կյանքն ու աշխարհն ապրում են նոր զարթոնք, սակայն մեր պատմության մեջ մենք դատապարտված են մռայլ ու տխուր գարունների՝ ցեղասպանություն, Մարտի 1, ապրիլյան պատերազմ․․․․։
Փողոցներում քայլում են սիրահար զույգերը ու ժպտում։ Ժպտում են, քանի որ գարուն է ու սեր։ Փողոցներում քայլում են երեխաները, ովքեր ապագայում մեծանալու են ու լսեն սիմվոլիկ օրվա՝Մարտի 1-ի մասին։ Նրանցից շատերի համար այդ օրը կլինի սովորական ու պայծառ օր, քանի որ պատմական այդ ժամանակաշրջանից ուշ ծնված երեխայի համար այդ օրվա արժևորումը նշանավորվելու է պատմության դասագրքում գրված կեղծ ու շինծու տողերի հետ։
Գնդակարություններից 10 տարի անց էլ Երևանում հիշում են Մարտի 1-ի մասին։
Ծաղկավաճառ կանայք ամեն մի ծաղկի հետ հիշում են 10 տարի առաջվա ողբերգությունը, նայում սիրահար զույգերի հետևից ու ցանկանում, որ այս երեխաները երբևէ չբախվեն նմանատիպ չարիքին։
Ոմանք քայլում են Երևանի փողոցներում ու հիշում, թե ինչպես ոստիկաններն իրեն ծեծեցին, հարվածեցին իր դիմաց կանգնած տարեց կնոջն ու գցեցին գետնին։
Քաղաքում քայլում են նաև այն մայրերը, ովքեր 10 տարի առաջ կորցրին իրենց որդիներին։
Երևանի փողոցներում քայլում է գարունը, բնության զարթոնքն ու Հայաստանի մարտիմեկյան խորհրդավոր լռությունը։