ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները

Մարտի 1-ի դեպքերը, գաղտնի տեսագրությունն ու իմ մանկական ուղեղում չտեղավորվող իրադարձությունները

Դպրոցից վերադարձա տուն։ Հյուրասենյակ մտնելուն պես լսեցի հեռուստացույցի բարձր ձայնն ու նկատեցի, թե ինչպես են հայրս ու մայրս նստել հեռուստացույցի առաջ ու ուշադիր լսում։

12 տարեկան էի ու մինչ այդ պահը չէի էլ հետաքրքրվել քաղաքականությամբ։ Միայն գիտեի, որ ընտրություններից հետո Երևանում «միտինգներ են», մարզերից եկող մեքենաները կանգնեցնում են ու զննում ու այն, որ մեր հարազատներից մի քանիսը նույնպես մասնակցում են այդ ցույցերին։

Ռեֆլեքսորեն ես էլ նստեցի բազմոցին ու սկսեցի լսել։ Հիշում եմ, որ հայրս շատ արագ թերթում էր ալիքներն ու լսում։ Հեռուստաալիքների վերին մասում գրված էր «արտակարգ թողարկում»։

Հետո ցուցադրեցին կադրեր, թե ինչպես են մարդիկ իրար ծեծում փայտերով, մահակներով, քարերով։ Ոմանք վիրավորվել էին ու արյունոտ ձեռքերով շարունակում էին պայքարել։

Հիշում եմ, որ խոսում էր ոստիկանական համազգեստով ինչ-որ մեկն ու ասում, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու պայթյունավտանգ։ Ամբողջ օրը մեր տանը լռություն էր։ Լուռ էինք ճաշի ժամանակ, լուռ թեյում էինք ու աշխատում։

Իսկ այդ ընթացքում լսվում էր հեռուստացույցի բարձր ձայնը։ Գիշերն անհանգիստ քնեցի։ Չէի կարող արթուն մնալ ու լսել, թե ինչ է կատարվում։ Տանն էլ հեռախոս չկար։ Ամբողջ գիշեր հայրս չքնեց։ Հյուրասենյակի բազմոցին պառկել էր ու ամբողջ գիշեր ծխում էր։

Առավոտյան գնացի դպրոց։ Աշակերտները փսփսում էին։ Փորձում էի մտնել խոսակցություններից ներս ու հասկանալ, թե գիշերն ինչ է կատարվել։ Տղաներից մեկն ասաց, որ մարդիկ են մահացել, վիրավորվել են իր բարեկամներից ոմանք ու քաղաքում շատ վատ վիճակ է։ Դպրոցում նույնպես լռություն էր։ Ուսուցիչը պատմում էր դասը, իսկ մենք՝ աշակերտներս, լուռ նայում էինք առաստաղին։ 

Այդպես մի քանի օր լուռ գնացինք դասի, լուռ ճաշեցինք տանն ու ապրեցինք լռության մեջ։ Շատերը պատմում էին սուտ պատմություններ, շատերը պատմում էին ճիշտը, սակայն մենք չէինք կարող հավատալ, որ հնարավոր է Հայաստանում այսպիսի բան լինի։
Հետո տեսանք կադրերը, թե իրականում ինչ է կատարվել Երևանում։ Անցավ մի քանի ամիս։ Մի օր էլ հայրս եկավ տուն, բերեց մի սկավառակ, որտեղ մարտի 1-ի դեպքերն էին։ Նստեցինք ամբողջ ընտանիքով ու նայեցինք։ Տեսանյութը դիտելուց հետո մի փոքր վախ մտավ մեջս։ Սկսեցի վախենալ ոստիկաներից, ցույցերից ու զենքերից։ Տեսանյութը դիտելուց հետո հայրս վերցրեց սկավառակն ու պահեց։ Հետո ասաց, որ ոչ ոքի չասենք, որ էսպիսի բան ենք տեսել։

Անցան օրեր, ամիսներ, տարիներ։ Մինչ օրս հիշում եմ այդ օրերը, կադրերն ու զգացողությունները։ Այդ ժամանակ ես չէի պատկերացնում, թե ինչու ու ինչպես այդ ամենը տեղի ունեցավ։ Իսկ հիմա հասկանում եմ, որ 10 տարի առաջ Երևանում սպանվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Ա.Զ.