Մենք պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, որը լավագույնս կղեկավարի. Շարմազանով
«Երբ կառավարության ձևավորման հարցը քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք»։
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի այդ մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի ՀՀ-ն Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ միջազգային կառույցների հետ հարաբերություններում։ Ինչպես պահանջում է մեր երկրի շահը, այնպես էլ ՀՀԿ-ն կվարվի», - նշեց Շարմազանովը։