«Երկիր Ծիրանի»-ն անհաջող ու անհեթեթ առաջարկ է արել՝ աբսուրդ է
«Ինչպե՞ս կարելի է առաջարկել, որ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը կամ փողոցի մի հատվածն անվանափոխել»։
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նման առաջարկին:
«Շատ անհաջող, անհեթեթ առաջարկ է»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանն Ազգային հերոս է, Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկն է, մեր անկախ հայոց պետականության և հաղթանակած հայոց բանակի խորհրդանիշներից է։
«Առնվազն աբսուրդ է, որ Հայաստանում որևէ մեկի մտքով կանցնի վերանվանել նրա անունով փողոցը կամ փողոցի մի հատվածը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։