«ՉԻ». Վարդենիսում մարդկանց ստիպում են դեղ գնել պաշտոնյայի դեղատնից
«Չորրորդ իշխանություն» թերթը այսօրվա համարում գրում է.
«Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երևույթներ են ի հայտ գալիս:
«ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ: Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա,այդ պատճառով և քաղաքացիները և զինվորականները օգտվում են զինվորական հոսպիտալից:
Տեղեկություններ կան, որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը ՝ Վառեկ մականունով, տեղացիներից մեկի հետ, փայաբաժնով դեղատուն է բացել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձեւաթղթերը եւ մինչ օրս Վարդենիսի հոսպիտալի հիվանդները այցելում են կոնկրետ «Մեդ ֆարմ» դեղատուն և այնտեղից պարտադրված գնումներ են կատարում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում