Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ընտրվեց ՀՀ նախագահ։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը սատարել է 90 պատգամավոր, ևս 10 պատգամավոր դեմ է քվեարկել։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր․ «Ելք» դաշինքը չուներ բավարար քանակով պատգամավորներ, որպեսզի թեկնածու առաջադրեր։ «Ծառուկյան» դաշինքը թեկնածու չէր առաջադրել։