Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Մշակույթ

Խորհրդավոր ավտովթարը, Մինասի ընկերների տարօրինակ մահն ու այն միակը, ով գիտեր, թե երբ է Մինասը տանից դուրս գալու․ Մինասի առեղծվածային մահը

1975 թվականի փետրվարի 16-ին Երևանում վրաերթ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մահացավ հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մինասի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են առեղծված։ Առեղծվածային էին նաև մի շարք այլ դեպքեր, որոնք տեղի ունեցան Մինասի կենդանության օրոք․ Մինասին ուղարկված անանուն նամակները, արվեստանոցում տեղի ունեցած հրդեհը, ինչի հետևանքով այրվեցին նկարչի կտավներն ու մի շարք անձնական ու արխիվային նյութեր։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վրաերթի ժամանակ ու վրաերթից հետո, մինչ օրս շատերի համար զարմանալի է։

Սովետական իշխանությունները չէին կարող ընդունել Մինասին, քանի որ նա չէր ենթարկվում Կոմունիստական կուսակցությանը։ Այդ ամենն ավելի թեժացավ այն ժամանակ, երբ Մինասը հրաժարվեց նկարել Լենինին ու ասաց իր հայտնի խոսքերը․ «Լենինն Ապոլոնը չէ, որ նկարեմ։ Նկարիչը բեռնակիր համբալ չէ, որ ինչ դնեն շալակին տանի։ Չե՛մ նկարել ու չե՛մ նկարելու»։

NEWSPRESS.am-ը զրուցեց մի մարդու հետ, ով Մինասի առեղծվածային մահվան մասին գիտեր որոշակի տեղեկություններ, սակայն չցանկացավ ներկայանալ՝ հասկանալի պատճառներով։

«Այդ ժամանակ պարզ էր, որ Մինասին վաղ թե ուշ սպանելու են, քանի որ նա չէր ենթարկվում Կոմունիստական կուսակցությանը, կուսակցության գաղափարախոսությանն ու հրամաններին։ Մինասի արվեստում չկար քննադատական ու հակասովետական ինչ-որ բան, սակայն նա իր ելույթներում, զրույցների ու գրավոր խոսքի ժամանակ ներկայացնում էր իր տեսակետը։ Մինասը հրաժարվեց նույնիսկ նկարել Լենինին և դա նույնպես մեծ հարված էր Կոմունիստական կուսակցության համար։ Այդ ժամանակ շատերը մեծ հաջողությունների էին հասնում Լենինին նկարելով, սակայն Մինասի նման պինդ մարդիկ քիչ էին, ովքեր զոհ գնացին հանուն իրենց գաղափարի ու անհատական մտածողության»։

Մեր զրուցակիցը խոսեց նաև Մինասի առեղծվածային մահվան ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին։

«Մինասի մահը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ ավտովթարը կազմակերպված չէր, պարզապես վախենում էին խոսել։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ «չստացված» ավտովթարից հետո Մինասի մահվան կազմակերպիչներն իրենց սև գործն արեցին բժիշկների օգնությամբ։ Ես կարող եմ ասել, որ ավտովթարի պահին միայն մեկ մարդ գիտեր, որ այդ օրը Մինասը դուրս է գալու տանից այդ ժամին ու քայլի այդ փողոցով։ Շատերն այդ մարդուն անտեսում են ու չեն էլ հավատում, որ Մինասի մահվան հետևում կարող է այդ մարդը կանգնած լինել։ Միայն «նա» գիտեր, որ Մինասը տանից դուրս է գալու։ Ավտովթարից հետո բժիշկներն ասացին, որ նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ իրեն լավ զգացող, թույլ մարմնական վնասվածքներ ստացած մարդը, ով լավ էր ու տեղափոխվելու էր պալատ, հանկարծամահ եղավ։ Այդպես չի լինում։ Այդպես կազմակերպում են ու անում։ Ավտովթարի անհաջող փորձից հետո կազմակերպիչներին օգնության հասան բժիշկները»։

NEWSPRESS.am-ի զրուցակիցն ուշադրության հրավիրեց նաև այն փաստին, որ Մինասի մահվանից հետո խորհրդավոր պայմաններում սկսեցին մահանալ նրա ընկերները։

«Մի հայտնի լուսանկար կա, որտեղ Մինասն է ու իր ընկերները։ Մինասի մահվանից հետո այդ մարդիկ սկսեցին մահանալ։ Մեկը կենաց խմելու ժամանակ, մյուսը՝ գազի թունավորումից, երրորդը՝ գետի մեջ խեղդվեց ու այսպես շարունակ։ Այսպիսի պատահականություններ չեն լինում։ Հստակ երևում էր, որ կար կազմակերպիչ ու այդ թիմն աշխատում էր շատ պրոֆեսիոնալ։ Անկախ այն փաստից, որ հրամանը եկել էր Մոսկվայից, այնուամենայնիվ, Մինասին սպանեցինք մենք։ Այնպես, ինչպես և սպանեցինք Չարենցին, Բակունցին և շատ ուրիշ հզոր մարդկանց։ Անցել են շատ երկար տարիներ, սակայն մինչ օրս չգիտենք՝ ինչն ինչպես եղավ ու փնտրում ենք մեղավորների»։