Սերժ Սարգսյանը մասնակցում է Ֆրանսիայի հրապարակում անցկացվող մոմավառությանը
Հրապարակը լի է բազմահազար մարդկանցով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրապարակը ողողված է բազմաթիվ պաստառներով ու գրություններով, որոնք զորակցություն են հայտնում ֆրանսիացիներին: «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք» հայերեն ու անգլերեն պաստառների կողքին երիտասարդները պարզել են նաև ՀՀ Նախագահի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղված ցավակցական գրից մեջբերում` «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են»:
Մոմավառություն է կազմակերպվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Խոնարհված են դրոշները: Ծաղիկներ են զետեղվել դեսպանատան պատերի տակ: