Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանն ՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի», -հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: