Ողբերգական դեպք՝ Լոռիում. 65-ամյա տղամարդը գրություն է թողել ու կախվելով ինքնասպան եղել. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան երկրորդ հարկի պատշգամբում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Պետրոս Ս.-ի դին՝ մետաղե սյունից պարանով կախված վիճակում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան սեղանին հայտնաբերել են նամակ, որտեղ գրված է եղել. «Նման ցավերով և ներվերով անիմաստ է ապրել։ Շատ ստոր և անպատվաբեր արարք եմ կատարում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում