Շուկայում խաղալիքների անվտանգության խնդիրը. բացահայտված խախտումների հետքերով. ասուլիսի հրավեր
Մարտի 5-ին՝ ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը:
Թեման` Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգության խնդիրն ու այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը. ոլորտում բացահայտված խախտումների հետքերով:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: