Ադրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆ

Գերժամանակակից սարքավորումները արժեք չունեն, եթե փորձագետն առաջնորդվի նեղ անձնական շահերից ելնելով. Դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Այցի նկատակն էր ծանոթանալ հանրապետութան խոշորագույն փորձագիտական կենտրոնի տեխնիկական հագեցվածության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների լիարժեքության և ամբողջականության ապահովմանը միտված տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ներկայիս վիճակին և հեռանկարներին, ինչպես նաև Բյուրոյի ղեկավարության և փորձագետների հետ քննարկելու քրեական գործերով նշանակված փորձաքննությունների առավել շոշափելի արդյունքների ապահովմանը խոչընդոտող գործոնների վերացմանը վերաբերող հիմնախնդիրներն ու անելիքները:

 ՀՀ գլխավոր դատախազը շրջել է Բյուրոյի ստորաբաժանումներով, տեղում հետևել հատկապես ձեռքբերված նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների ընթացքին, կենտրոնի փորձագետների հետ զրուցել առանձին նեղ ոլորտային ուղղություններով փորձաքննությունների առանձնահատկություններից: Արթուր Դավթյանին հետաքրքրել է մասնավորապես ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռքբերված և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ին հանձնված՝ ծառի հատման վաղեմությունը որոշող և կոճղի հետ փայտանյութի նույնականացումն ապահովող՝ դենդրոխրոնոլոգիական փորձաքննության սարքի շահագործման արդյունավետությունը:

Բյուրոյի աշխատակիցների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դժվար է գերագնահատել փորձագետների դերակատարումը քրեական գործերով լրիվ, ամբողջական և բազմակողմանի քննության ապահովման, հանցագործությունների բացահայտման վերջնարդյունքում արդարադատության իրականացման տեսանկյունից: Դրան զուգահեռ, սակայն, Գլխավոր դատախազը շեշտել է նաև ինչպես առանձին գործերով, այնպես էլ իրենց ունեցած քրեադատավարական դերակատարության, առաքելության նկատմամբ խորը պատասխանատվության զգացումը՝ նկատի ունենալով որ շատ դեպքերում հենց փորձաքննությունների արդյունքներն են բեկումնային նշանակություն ունենում քրեական գործերի արդյունքների համար՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով:

«Ողջ քրեական հետապնդման ոլորտն անկարող է ազնիվ, օբյեկտիվ քննություն իրականացնել, եթե փորձագետներն իրենց եզրակացությունները կազմելիս չեն գտնվում բավարար չափով անաչառ և չեն մնում զուտ մասնագիտական գնահատականների սահմաններում: Հնարավոր է ապահովված լինել գերժամանակակից սարքավորումներով, սակայն դրանք որևէ արժեք չունեն, եթե փորձագետն առաջնորդվի բացառապես նեղ անձնական կամ ինչ-ինչ այլ շահերից, գործոններից ելնելով»:

Հիշեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրված մոտեցումները՝ որոնց գործադրումը որոշ դեպքերում հանգեցրել է նաև քրեական վարույթ իրականացնող մարմինների ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման՝ ՀՀ գլխավոր դատախազը հորդորել է մնալ բացառապես փորձաքննության օբյեկտի հետազոտման շրջանակում և հնարավոր կողմնակի ճնշումների գործադրման անգամ փորձերի դեպքում դրսևորել հաստատակամություն և անմիջապես տեղյակ պահել պատկան մարմիններին:

Արթուր Դավթյանը կարևորել է նաև փորձագետների մասնագիտական կարողությունների և որակական հատկանիշների շարունակական, համաշխարհային տեխնոլոգիական և մեթոդաբանական տենդենցներին համահունչ զարգացնելու, ինչպես նաև փորձաքննության լիարժեքությունն ու ճշգրտությունն ապահովելուն միտված սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ առանձնահատուկ նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Բյուրոյի կողմից ցանկացած այնպիսի նախաձեռնությանը, որն ուղղված կլինի փորձաքննությունների որակի և որոշակիության բարձրացմանը, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն քննության անաչառության համար, նույնիսկ եթե դրանք վերաբերում են տեխնիկապես զինմանը, պատրաստ ենք աջակցելու մեր իրավասության սահմաններում»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Բացի դրանից, Արթուր Դավթյանը շեշտել է նաև կրիմինոլոգիական հետազոտությունների իրականացումը, որն էական նշանակություն կունենա քրեական քաղաքականությունը ճիշտ և նապատակային ուղղությամբ զարգացնելու առումով:

 

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ինչպես իրենց աշխատանքի և խնդիրների լուծման նկատմամբ դրսևորած ուշադրության, այնպես էլ որդեգրված ուղղություններով կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների արդյունավետության, ճշգրտության մակարդակը բարձրացնելու հարցում դատախազության դրսևորած շահագրգռության համար:

 

Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում համաշխարհային փորձագիտական հեղինակավոր կենտրոնների և կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու, նրանց ներուժը Հայաստանում կիրառելու, արտերկրում կենտրոնի փորձագետների մասնագիտական կարողությունները զարգացնելու, նշանակվող փորձաքննությունների ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակման, փորձարկման և ներդրման ուղղությամբ: