Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Տղե՛րք, ձե՞ռք եք առնում, ո՞ւմ վրա եք ծիծաղում

Որքան ընդդիմությունը թմբկահարում, զուռնա-դհոլ առած՝ «տուշ է տալիս» ու «շախի գցում»՝ ցույց տալու համար, թե ինքն է ամենաիրական ընդդիմությունը, այնքան ինքն իրեն բացահայտում է հակառակ դաշտում։

Անդրադառնանք Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին 2 դեպքին՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ նախագահի ընտրություններին։

Նախ պարզվեց, որ «Ելք» խմբակցությունից 5 պատգամավոր քվեարկել ո՛չ թե Գագիկ Հարությունյանի դեմ, այլ կողմ։ Թեև իրենք՝ ելքականները պնդում էին, որ թերթիկները փոխվել են ՀՀԿ-ականների կողմից։

NEWSPRESS.am-ն արդեն այս առիթով ներկայացրել է վարկած, ըստ որի` տեղի է ունեցել գործարք՝ ՀՀԿ-«Ելք» ձևաչափում։ Իսկ «Ելք»-ի աղաղակների նպատակը պարզապես իր ընդդիմադիր դիրքը պահելն էր։

Հաջորդ անգամ, արդեն ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, «Ելք»-ն ավելի զգուշավոր էր։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը նկարել էր իր քվեարկությունը՝ ոչ- Արմեն Սարգսյանին։

Այստեղ զավեշտալին այն էր, որ ընդդիմության 7 պատգամավորից բացի, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին դեմ էր քվեարկել ևս 3 պատգամավոր։ Այս առթիվ Փաշինյանը փորձեց կատակել, թե՝ միայն «Ելք»-ում չկան ծպտյալ հանրապետականներ, այլ ՀՀԿ-ում կան ծպտյալ ելքականներ։ Նրա այս արտահայտությունն ընդունվեց որպես հումոր. ծիծաղեցին, անցավ, գնաց։

Ցավը, սակայն, այն է, որ Փաշինյանն իրավացի է և այս արտահայտությամբ, փաստորեն, նա ոչ թե ցրեց կասկածները, այլ ամրապնդեց վարկածը, որ տեղի է ունեցել «Ելք»-ՀՀԿ գործարք։ «Ելք»-ի սխալը ծածկելու համար, այժմ էլ թերևս որոշվել է՝ ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը դեմ քվեարկեն։ Դրանից Արմեն Սարգսյանի նախագահությունը չի տուժի, բայց կասկածներն ու ընտրությունների մասին քննարկումները «կջրվեն-կգնան»՝ «Դուք կողմ եք քվեարկել մեր թեկնածուին, մենք էլ՝ դեմ ենք քվեարկել»։

Հաշիվը՝ մեկ-մեկ։

Ընդհանրապես, ԱԺ-ում հարցերը հենց այս հաշվարկներով էլ քննարկման են դրվում և ձևական «ոչ»-եր ու «դեմ»-եր նկարվում։ Օրինակ՝ երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանից փորձել են ճշտել, թե միգուցե հենց նա՞ է «Ելք»-ում կողմ քվեարկել Գագիկ Հարությունյանին՝ հաշվի առնելով իրենց վաղեմի մտերմությունը, Արամ Սարգսյանը շատ անկեղծ խոստովանել է․

«Ինչո՞ւ պետք է կողմ քվեարկեի, երբ առանց դրա էլ ինքն ընտրվելու խնդիր չուներ․․․ Մտերմությունը՝ մտերմություն, բայց ես իրեն էլ նախապես ասել եմ, որ դեմ եմ քվեարկելու, ավելին՝ ասել եմ, որ մեր «դեմն» իրեն ավելի շատ կբարձրացնի, քան մյուսների «կողմը»․․․»։

Սա արդեն պարզ ճշմարտություն է և հաստատում է այն կարծիքը, որ ընդդիմությունն իր դեմքը չկորցնելու համար՝ ձևական «դեմ»-եր է նկարում և, միևնույն ժամանակ, դրանով ավելի է օգնում իշխանությանը՝ իր լեգիմիտությունը՝ օրինականությունը, պահելու գործում։

Ասել է թե՝ ճիշտ էին նաև Շարմազանովի խոսքերը, թե իշխանությունը փոխհամաձայնեցված աշխատում է ընդդիմության հետ։ Ստացվում է այնպես, որ «իրանցոնքով» հավաքվել ու ժողովրդին հիմարի տեղ են դնում։

Այստեղ ուզում ենք հիշել նաև հենց Արամ Սարգսյանի շատ սիրված խոսքերից մեկը․ «Տղե՛րք, ձե՞ռք եք առնում, ո՞ւմ վրա եք ծիծաղում, տղե՛րք»։

NEWSPRESS.am