Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղացուն շանս տանք․ վարչապետ

Գյումրիում առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրի կատարած այցի ժամանակ Շիրկի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի: Խոսելով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի մասին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է յուրաքանչյուրի հետ կապված ներկայացնել համապատասխան վերլուծություն:

«Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա», - նշել է վարչապետը՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետին հանձնարարելով ներկայացնել նաև իր առաջարկությունները:

Զեկուցվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազար:

Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Նախատեսվում է նաև ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի:

«Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր: