Սերժ Սարգսյանը՝ վարչապե՞տ․ ամեն գիշեր բաներ են փոխվում
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան, երբ կքննարկեն, անունը հայտնի կլինի։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու հարցին, նա նշեց ընդհանուր մոտեցումներ, ըստ որի՝ քաղաքականությունը խայտաբղետ է, քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում, ամեն գիշեր կարող են բաներ փոխվել։
Վահրամ Բաղդասարյանն ավելի քան վստահ է, որ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, վարչապետ առաջադրվելու վերաբերյալ որոշումը պիտի կայացնի թիմը։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը և միանձնյա հայտարարություններ անել, սակայն որոշումը կայացնում է քաղաքական ուժը․ անգամ ՀՀԿ առաջնորդն է ենթարկվում կուսակցության որոշմանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև խորհուրդ տվեց անակնկալների չսպասել, թեև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, խոստովանեց, որ «դեռևս որոշում չկա»։