Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Չինովնիկի մեջ մարդը մեռել է, էս ա մեր պետությունը. էս ապրե՞լ ա, այ ախպեր

Երեկոյան աշխատանքից տուն եմ գնում։ Լսում եմ՝ ինչպես ավտոբուսում մի տղամարդ ինչ-որ մեկից ներողություն է խնդրում։

«Կներես, աղջիկ ջան, ինձ թվաց` Աննաս է, Աննան քրոջս աղջիկն է․․․․»,-ասաց տղամարդը, ով մի քիչ գինովցած էր։ Նա նեղսրտած էր, ու ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, տղամարդն սկսեց բողոքել սոցիալական վիճակից ու իշխանություններից։

«Էս ղեկավարներն են մեղավոր, որ մենք էս օրին ենք․․․ ուրիշ բան չմտածեք, ես աշխատող տղա եմ, բայց էսօր ի՞նչ ա մեր վիճակը։ Գնացել եմ մեկի մոտ գործարանում աշխատանքի համար, ասում են՝ կներես, բայց քեզ չենք ընդունի, քո տարիքը մեծ ա։ 50 տարեկան եմ, գնամ կախվե՞մ, էլ ես պիտանի չե՞մ»,- նեղսրտելով պատմում էր տղամարդն այնպես, կարծես վիշտը կիսելիս լիներ բոլոր ուղևորների հետ։

«Չէի ուզում ասեմ, բայց պետք ա ասեմ՝ Լֆիկ Սամոյի գործարան էի գնացել, Սամվել Ալեքսանյանին՝ գիտեք․․․ ասեցին՝ գնա, դու մեզ պետք չես։ Դե հա, ես պետք չեմ հիմա, իսկ էն ժամանակ, որ ավելի ջահել էի, ուժեղ՝ պետք էի։ Է՛ս ա մեր պետությունը՝ մեծացար, վե՛րջ, կարաս մեռնես, ու մեկը ախ չի քաշի»,-վրդովված խոսում էր տղամարդը՝ անընդհատ ներողություն խնդրելով իրեն լուռ լսող ուղևորներից։ Վերջիններս էլ երևի իրենց մտքում համաձայնում էին նրա հետ ու նկատողություն չէին անում՝ բարձր խոսելու համար։

Ուղևորներից մեկը նույնիսկ երկխոսության մեջ մտավ․ «Մենակ դու չես էդ օրին, ախպերս, ես էլ եմ էդ վիճակում»։

Մինչ այդ խոսող տղամարդը ոգևորվեց․ «Հա բա էս ապրե՞լ ա, այ ախպեր․․․ մե՞նք էլ ասենք՝ ապրում ենք, էն չինովնիկնե՞րն էլ, որ նստել լափում են ու լափում։ Արա՛, դուք խիղճ չունե՞ք, ձեր փորի մեջ ոսկոր չկա՞, որ ծակի ու հասկանաք, որ հերիք ա ուտեք, մի քիչ էլ էս ժողովրդին տաք։ Էդ տոկոսները որ վերցնում, լափում են ու գործ չեն անում, սաղ մեր քթից ա գալիս։ Էշ չենք, հասկանում ենք, բայց ժողովուրդն արդեն հոգնել ա, դուրս չեն գալիս, որովհետև մարդ չկա, որ էս ժողովրդին հանի ու պայքարեն»,- չէր հանգստանում տղամարդը։

Ավտոբուսը հասավ նախկին Երիտասարդական պալատին, որ «Կրծած կուկուռուզ» էին ասում։ Տղամարդը նայեց քանդված շենքին ու ասաց․

«Էս էլ լափեցին, քանդեցին կերան, մեկը չկա, որ սրանց բերանին գա․․․ Էն Նիկոլն ասում ա՝ դուրս գանք փողոց։ Դուրս ա գալիս՝ ի՞նչ անի․․․ ժողովուրդն արդեն չեն հավատում։ Դուրս եկող ես՝ ինչի՞ ես Ազգային ժողովում նստել, նստա՞ծ ընդդիմություն ես․․․ սուտ ա, չկա ընդդիմություն։ Ոչ մեկին չես կարող հավատալ»։

Ավտոբուսը հասավ Հաղթանակի այգու սկզբնամաս, որի հանդիպակաց մայթին «թագավորանիստն» է․ այստեղ կառուցված են մեր երկրի իշխանավորների շքեղ «պալատները»․ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու մեր ազգի մյուս «պարծանքների» տները ցույց տալով՝ տղամարդն ասաց․ «Ըհը, պալատ են սարքել, սրա փոխարեն լավ չէ՞ր՝ մի քանի հարկանի շենք սարքեին ու անտուններին բերեին, բնակեցնեին, բակում էլ մի սիրուն այգի, որ երեխաները խաղային։ Ես հաստատ տենց կանեի»,-ասաց ու սկսեց ծիծաղել․ «Ախր էս տունն էնքան մեծ ա, որ եթե մարդը տուն մտնի, կնոջը տան մեջ չի գտնի, որ ասի՝ ինձ մի բաժակ սուրճ տուր, կամ սոված եմ՝ ճաշ տուր․․․ մի քանի ժամ, տան մեջ պետք ա ման գա, որ գտնի․․․ ճիշտ չի, ախր չի կարելի տենց․ մեկին ոչինչ, մյուսին՝ ամեն ինչ․․․»։

Ավտոբուսը կանգնեց։ Աղջիկը, որին տղամարդը շփոթել էր իր քրոջ աղջկա հետ, ասաց․ «Ձեր փոխարեն ես կստանամ, կիջնեք»։

Տղամարդը շփոթմունքի մեջ ընկավ․ «Ես փող ունեմ, տես, արդեն պատրաստել եմ, ձեռքիս ա, աղջիկս, դու իջիր»։

Աղջիկը պնդեց․ «Պատկերացրեք Ձեր քրոջ աղջիկն եմ ու ստանում եմ ձեր փոխարեն․․․»,-ասաց ու իջավ։ Տղամարդը հուզվել էր․ «Բայց կան, էլի, մարդիկ, ում մեջ մարդը մնացել ա, այ, անծանոթ աղջիկ էր, բայց մարդ էր։ Իսկ մեր ղեկավարների մեջ մարդը չի մնացել։ Հետո էլ ասում են՝ ապրի, ո՞նց ապրեմ, էս ի՞նչ են անում մեզ հետ, ստրուկ են սարքել․ ինչ ուզում, անում են»։

Ասաց ու լռեց տևական ժամանակ, միայն աչքերն էր սրբում ու մեկ էլ հանկարծ ասաց․

«Ժողովուրդ ջան, բարով մնացեք, եթե անհանգստացրի, կներեք, լա՛վ եղեք։ Վարպե՛տ կպահե՞ս կանգառում, իջնեմ, ինձ համար ստացել են, էն բարի աղջիկն ստացավ․․․»,-ասաց ու գնաց՝ իր հետ տանելով ավտոբուսի ուղևորների մտքից, հոգուց, սրտից ու կենցաղից մի պատառիկ։

Արմինե Մկրտումյան