Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Իրատես». Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ

«Իրատես» թերթը գրում է.

«Այո: Մինչեւ վերջին վայրկյանը: Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին: Ունենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչեւ վարչապետի ընտրություն: Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ` կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, այդ ընթացքում ոչ միայն Ազատության հրապարակը, այլեւ իր լուսաբացներն ու «բարի երեկոները», բոլոր կարգի «բարեւ ձեզ»-երը հագեցնելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու մասին ասած երբեմնի մտքերով:

Ինչու՞: Շատ պարզ: Առաջին հերթին իր իմիջի, հաջողելու դեպքում էլ` իրեն տրված խոստումների համար: Բան է, թե իրենց կոնգլոմերատը հաջողության հասնի, ինքը մաս կկազմի իշխանական կոալիցիայի` դրան հաջորդող բոլոր «հետեւանքներով»: Մի ժպտացեք: Քաղաքականության մեջ պետք է հաշվարկել ոչ միայն «ա, բ, գ..» պլանները, այլեւ «ալֆա-օմեգա» ողջ տիրույթը:

Մինչ կանցնենք Նիկոլի «օմեգային», նախ՝ այն մասին, թե ինչպես է պարզաբանելու իր վարչապետ դառնալու հակափաստարկը Սերժ Սարգսյանը (հասկանալի է, չէ՞, որ նա է լինելու «մեր միակը թյուրիմացաբար եւ մեր վերջինը ճակատագրով), այն է` ապագա վարչապետը: Այդ գործը` «նշանների լեզվով», Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է Ֆիդել Կաստրոյի մասին պատմած անեկդոտով (երբ մահամերձ Կաստրոյին ասում են` ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տալու, կոմանդանտեն հարցնում է` էդ ու՞ր է գնում ժողովուրդը, որ եկել է հրաժեշտ տալու), եւ ապա, շաբաթ օրը ՀՀԿ կանանց հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել ասել, որ մինչեւ 2021 թ. տեղի ունենալիք համագումարն ինքը ՀՀԿ առաջնորդն է:

ՈՒ թե սրան էլ հավելում ենք Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաեւ «շարքային» ՀՀԿ-ական է, ասել է` ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի որոշմանը ենթակա անձ, ապա հասկանալի է դառնում, որ նա, կրկնելով Նիկոլին (գուցե ոչ իր հեռախոսը միացնելով), յուր ՀՀԿ-ին հիշեցնելու է, որ ինքը ժամանակին ասել է, թե հրաժարվում է այդ պաշտոնից: ՀՀԿ-ն համառելու է, եւ դա լինելու է ոչ թե ներկուսակցական «սինդրոմ», այլ ժողովրդավարական կուսակցության խորագնա որոշում: Ընդ որում, դա լինելու է ոչ այնքան կոնյունկտուրային, որքան համոզված որոշում` ՀՀԿ-ականների կողմից, անգամ Կարեն Կարապետյանի մտերիմ օլիգարխների, որոնցից «քերած» հարկերի հաշվին Կարեն Կարապետյանն ապահովում է իր յոթտոկոսանոց տնտեսական աճը: Ի դեպ, ՀՀԿ-ում, որը մեծամասնություն է, եւ նրան է պատկանում վարչապետ ընտրելու իրավասությունը, ոչ ոք չի պայքարում այլ վարչապետացուի համար:

Այլ վարչապետացուի, այն է` Կարեն Կարապետյանի համար պայքարում են այլ կուսակցությունում, չնայած չի բացառվում, որ վերջին պահին հետ քաշվեն Նիկոլի գծագրած ճանապարհային քարտեզից` փողոցային պայքարից: Ասել է` «Ելքում» տեղի ունենա այն, ինչը, որպես օրինաչափություն, տեղի է ունենում հայաստանյան ընդդիմության հետ` միշտ: Նրանք բեկորվում են: Աղոթքով կամ առանց աղոթքի:

Ինչ է անում, խոշոր հաշվով, Նիկոլն ամեն օր բավականին տպավորիչ թվեր ցույց տվող, տնտեսական բարձր աճ ապահոված Կարեն Կարապետյանի համար: Նա վերակերպավորում է վերջինիս իր միջոցով: Ապրիլի 17-ի ընտրություններին վարչապետի թեկնածու Նիկոլի մեջ «ապրելու» ու «պայքարելու» է նաեւ Կարեն Կարապետյանը: Եթե հավատանք «աղբյուրներին», ապա Կարեն Կարապետյանը Հայաստան վարչապետության է եկել Սերժ Սարգսյանի հորդորով. եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաեւ ապագա վարչապետ՝ իշխանության կրողը: Նիկոլը սա է անվերջ հիշեցնում իր հեռախոսի մեջ եղած Սերժ Սարգսյանի «տեսագրությամբ», որ դու, պարոն Սարգսյան, խոստում ես տվել, ուստի կատարիր խոստումդ:

Որովհետեւ այլ` տպավորիչ, խարիզմատիկ մեկը Կարեն Կարապետյանի շրջապատից, ասենք` առողջապահության նախարարը (ասում են` պատրաստվում է առաջիկայում է՛լ ավելի զարմացնելու հայ հանրությանը, քան ծխելու դեմ պայքարն էր), հո չէ՞ր «հիշեցնելու» Սերժ Սարգսյանին, թե ինչ խոստում է տվել Կարապետյանին` բերելով Մոսկվայից:

ՈՒ հիմա հարցերի հարցը մեկն է՝ կհաջողվի՞ Նիկոլին համախմբել ողջ ընդդիմությանը` փողոցային պայքարի համար:

Չէ՞ որ ընդդիմությունը նույնպես խելացի է եւ հասկանում է` ով ում համար է պայքարում` «հանուն հայրենիքի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում