ԱԺ արտահերթից կառավարությունը երկու հարց է հանել
«Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստից հանել է երկու հարց՝ Բարձրագույն կրթության մասին և Հեռուստատեսության և ռադիոյի մասին և դրանց կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները լրամշակման նպատակով»,- այսօր մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նաև հաղորդեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հինգերորդ արձանագրության համաձայն` ներկայացրել է հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տաճատ Վարդապետյանին։ Նա փոխարինելու է Հրայր Թովմասյանին, ով դարձել է Սահմանադրական դատարանի անդամ։ Տաճատ Վարդապետյանն ԱԺ-ում էր։