Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Քոչարյանի, Նարեկ Սարգսյանի ու Երվանդ Զախարյանի կերած փողերն ու դրսում անտուն մնացած կինն ու իր 6 երեխաները․ ակցիա Երևանում (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտան քաղաքի ամենաբանուկ ու շատերի համար գեղեցիկ վայրերից մեկն է, սակայն հիմա քչերը գիտեն, որ ժամանակին այդ պողոտան կառուցելու համար քանդեցին տարածքի տները, մարդկանց այդ տների դիմաց տվեցին կոպեկներ, ոմանց էլ՝ ոչ մի բան: Հիմա մենք քայլում ենք այդ պողոտայում, իսկ փոխարենը դրսում սովամահ են լինում մարդիկ, ովքեր այդ տների դիմաց չստացան ոչինչ։

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված տարեց մարդիկ պայքարում էին իրենց իրավունքների համար։ Պայքարող մարդկանց տները քանդեցին 2004 թվականին ու փոխարենը նրանց տվեցին կոպեկներ։ Ինչպես ակցիայի մասնակիցներից ոմանք էին նշում, «մեզանից հիմա շատերը մահացել են ու պայքարողներից մնացել ենք այս մի քանիսը»։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Ժենյա Պողոսյանը խոսեց ակցիայի նպատակի, պատճառների ու ակնկալիքների մասին։

«Մենք Հյուսիսային պողոտայի բնակիչներն ենք, ովքեր 2004 թվականից հետո ապրում են քաղաքի ծայրամասերում։ Պատկերացնո՞ւմ եք, մենք թողեցինք կենտրոնում գտնվող մեր տներն ու հիմա ապրում ենք քաղաքի ծայրամասերում։ Մենք ամեն օր գնում ենք նախագահականի, կառավարության ու քաղաքապետարանի դիմաց, սակայն մեր հարցին ոչ ոք լուծում չի տալիս։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ մեզ կանչում են, նստեցնում սեղանների առաջ ու հարցնում, թե ով ինչքան գումար է ուզում ու հավելում են, որ ընտրություններից հետո այս հարցը կլուծվի, սակայն փաստացի արդեն 14 տարի է, ինչ մենք այս վիճակում ենք։ Մեզ լռեցնում են, ու մենք շարունակում ենք մեր պայքարը»։

Տիկին Ժենյան ընդգծեց, որ պայքարում են անարդարության դեմ ու ցանկանում են, որ մեղավորները պատժվեն, իսկ մարդիկ ստանան իրենց հասանելի գումարը։

«Տները քանդելուց հետո այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ մեկ քառակուսի մետրի համար տալու են 1000 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի մեզ տվեցին 230 դոլար։ Ստացվում է, որ 770 դոլարը որոշ մարդիկ կերան։ Մենք պայքարում ենք մեր գումարների տարբերությունը ստանալու համար։ Մենք խոսում ենք, բարձրաձայնում հարցի մասին, սակայն մեզ չեն լսում ու ասում են, որ բյուջեում փող չկա։ Մեզ նույնիսկ չեն ասում, թե մեր հարցին ե՞րբ լուծում կտան։ Մենք պայքարում ենք 15 թվականի Եղեռնի նման ու այդպես էլ չգիտենք, թե մեր հարցին երբ լուծում կտան»։

Ժենյա Պողոսյանն ընդգծեց, որ ակցիայի մասնակիցները ողորմություն չեն խնդրում, այլ պայքարում են արդարության համար։

«Մենք դիմում ենք Նարեկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Երվանդ Զախարյանին, ովքեր քանդեցին մեր տներն ու կերան այդ գումարները։ Փոխարենը մեզանից շատերն ապրում են քաղաքի ծայրամասում, իսկ մեր մեջ կա կին, ով տուն չունի, ապրում է դրսում ու իր հետ միասին դրսում են նաև իր 6 երեխաները»։

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ պայքարելու են այնքան, մինչև այս հարցը լուծում ստանա և պատժվեն բոլոր նրանք, ովքեր կերել են այդ գումարները։