«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն է
Մարտի 7-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:
Թեման` Ատամնաբույժների բողոքն ընդդեմ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման: Ի՞նչ նպատակ է հետապնդում համակարգին միանալու որոշումը եւ կթանկանա՞ն, արդյոք, ատամնաբուժական ծառայությունները դրա հետեւանքով. որքանո՞վ են հիմնավորված բուժաշխատողների մտահոգությունները:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: