Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Փաստ». Գյուղացու համար տարին ռիսկային է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Past.am–ի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:

Հրաչ Բերբերյանը նախ շեշտեց, որ տարին, համեմատած նախորդ տարիների հետ, ցրտահարության վտանգի առումով ռիսկային է: «Երկու վտանգ ունենք՝ առաջինը մարտյան ցրտերն են, որոնք շեշտակի վնաս կարող են հասցնել: Երկրորդն, իհարկե, ապրիլյան հնարավոր ցրտերն են: Եթե նշված երկու հանգամանքներից խուսափեցինք, ուրեմն՝ նորմալ բերք կունենանք:

Եթե չխուսափեցինք, այդ պարագայում լուրջ վնասներ կունենանք: Համենայն դեպս, գյուղացին պետք է աչալուրջ լինի: Ծխակույտերը պետք է պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը: Տարբեր բաներ են ասում, բայց ժողովուրդը հիմնականում գիտի ինչ անել: Ուղղակի տարին հավասարաչափ չի մտնում իր եղանակային պայմանների մեջ: Հարցը այն է, որ եղանակային տատանումներ ունենք, որոնք միշտ վտանգավոր են»,–մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը: Ինչ վերաբերում է պետականորեն տարվող իրազեկման աշխատանքներին, մեր զրուցակիցը նկատեց.

«Գյուղացին արդեն հոգնել է այդ ծառայություններից, որովհետև այդ խորհրդատվական ծառայություններն արդեն քանի տարի է գործում են, բայց գյուղացին այդպես էլ այդ ծառայությունների տեղը չգիտի: Ցանկացած գյուղում որ հարցնեք, կհասկանաք, որ տեղն էլ չգիտեն: Եթե գյուղացին գնա ու հասնի իրենց դուռը, միգուցե խորհուրդներ տան: Ինչ–որ մի բան փորձում են անել, բայց դրանք շատ ցածր էֆեկտիվություն ունեն: Ամենալավ խորհրդատվական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությամբ «Գյուղական ժամ» հաղորդման վերականգնումը կլինի: Չգիտեմ՝ ո՞ւմ է ծառայում Հ1–ը` «սպիտակցի հայկոների՞ն»: Վերջիվերջո հանրայինը պետք է գյուղատնտեսությանը վերաբերող նման հաղորդում ունենա: Նշված հաղորդումը վերականգնելն ու շաբաթական երկու–երեք օր այդ խորհրդատվական տեղեկատվությունը Հ1–ով ազգաբնակչությանը հասցնելը կարևոր փորձ կլիներ»: Նա ընդգծեց, որ հատուկ գյուղատնտեսության համար այսօր նման ծառայություն չունենք:

«Շատ կարևոր է, որ, օրինակ, այս փուլում տեղեկացնեն, թե ինչպես պետք է այգեբացն իրականացնեն կամ հետագայում պարարտանյութն ինչպես օգտագործեն: Այս ամենը չկա: Ամենահամեստ ծախսերով կարելի էր այս խորհրդատվությունը նշված ձևով կազմակերպել: Այս նպատակի համար գումար կարելի է հատկացնել, թեև Հ1–ը՝ որպես բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն, պարտավոր է դա կազմակերպել: Ոչ թե «սպիտակցի հայկոներին» ու պատահական և կասկածելի վարքով կանանց պետք է ցույց տա, այլ պետք է նման հաղորդում ցուցադրի, ինչը շատ կարևոր է գյուղացու համար»,–ասաց նա:

Հարցին, թե կա՞ն արդյոք բերքի առանձին տեսակներ, որոնք ռիսկային խմբում են, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Իհարկե: Առաջին հերթին ռիսկային է ծիրանը: Երկրորդը խաղողն է: Իհարկե, ծիրանի նման արագ չի վնասվի, բայց խաղողը ևս կարող է վնասվել, որի հետևանքով բերքի պակաս կունենանք: Առհասարակ վաղահաս պտուղները ռիսկային են»:

ՀԿ նախագահը նկատում է՝ ամեն դեպքում, գյուղատնտեսությունը Աստծո և բնության հետ առնչվող բնագավառ է: «Ամռանը խոշոր եղջերավոր կենդանիների 60 հազար գլխի անկում ունեցանք: Փաստացի նաև 30 հազար կովի անկում ունենք, որը ազդել է նաև կաթնարտադրության վրա: Կաթնարտադրությունը 10 տոկոսով նվազել է: Ներկայացված թվերը ստույգ են՝ այս տարվա հունվարի 1–ի դրությամբ գրանցված ցուցանիշներն են: Ստեղծված իրավիճակի հիմնական դրդապատճառն էլ անասնակերի պակասն է եղել:
Այս առումով իրավիճակը կկարգավորվի, բայց դրա համար երկուսից երեք տարի ժամանակ է պետք»,–եզրափակեց ՀԿ նախագահը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում