NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Ադրբեջանի սվինը կամ Պուտինից եկող վտանգը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեև առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի և վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, հատկապես նկատի ունենալով այն, որ ժամանակակից աշխարհում երրորդ համաշխարհայինն ունի պարզապես հիբրիդային դրսևորում և ուժային կենտրոնները բախվում են ոչ թե անմիջականորեն միմյանց, այլ այսպես ասած որոշակի տարածքներում, միջնորդավորված: Այդ իմաստով երրորդ համաշխարհայինն արդեն իսկ տարիներ շարունակ ընթանում է թե Սիրիայում, թե ուկրաինական գոտում:

Հայաստանը կամ Հարավային Կովկասն այդ առումով ռիսկային գոտի է, և դժվար է ասել դժբախտաբար, թե բարեբախտաբար: Այսինքն, դժբախտաբար կա բախման ռի՞սկ, թե՞ բարեբախտաբար այն միայն ռիսկ է և դեռևս չի վերածվել բախման: Ահա այդ տեսանկյունից էլ Պուտինի ելույթը և դրանում ռազմական շանտաժի շեշտադրումը Հայաստանի համար իսկապես զգայուն թեմա է, եւ ոչ միայն Արևմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում՝ որի սահմանին է Հայաստանն ու որի համար ռազմավարական անվտանգության խնդիր է որևէ ճամբարում չհայտնվելը:

Բանն այն է, որ ի լրումն այդ ռիսկերի, կա մեկ այլ հարց: Ռազմական շանտաժը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան քաղաքականության առանցքը կամ հիմքը: 2016 թվականի ապրիլին այն փլուզվեց, հայկական զինված ուժերի և հանրային կամավորության միասնական ջանքով: Դրանից հետո հարավկովկասյան անվտանգության համակարգի շուրջ բոլորովին նոր իրավիճակ է, որի ճարտարապետը հենց այդ միասնական ջանքն էր: Այդ նոր իրավիճակը ժամանակավրեպ և միջազգայնորեն ոչ լեգիտիմ է դարձրել ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականությունը, ինչի ևս մեկ վկայություն էր այն, որ միջազգային բոլոր կենտրոնները բացասական արձագանքեցին Երևանի մասին Ալիևի հայտնի աղմկոտ հայտարարությանն ու փաստորեն ստիպեցին հետո Ադրբեջանի արտգործնախարարին հայտարարել, որ Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:

Խնդիրը սակայն այն է, որ, եթե ուժային կարևոր կենտրոններից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հարավկովկասյան անվտանգության համակարգի պատասխանատուներից և պարեկներից մեկը՝ Ռուսաստանն անցնում է ռազմական շանտաժի իրական քաղաքականության, և ոչ թե դիմում ընդամենը նախընտրական բլեֆի, ներքին սպառման համար, ապա դա կարող է հղի լինել ռազմական շանտաժի քաղաքականության այսպես ասած թրենդավորմամբ, որից կարող է օգտվել այդ քաղաքականության ռեգիոնալ միակ շահառուն՝ Ադրբեջանը:

Ահա այստեղ է Հայաստանի համար Պուտինի ուղերձի գլխավոր վտանգներից մեկը, գուցե ավելի, քան ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք դիմակայության առավել սրացումը: Վերջին հաշվով, այդ առումով Արևմուտքն ըմբռնելով Հայաստանի գլոբալ խնդիրները, մեծ հաշվով չի առաջացրել Հայաստանի մասով այնպիսի ճնշում, որը կբերեր Ռուսաստանի կոշտ հակազդեցության կամ Երևանին կստիպեր կատարել ծայրահեղ ընտրություն, ինչպես օրինակ Ուկրաինայում:

Եվ այդ իմաստով Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը լայն առումով ավելի շատ տեսական ռիսկեր է պարունակում բուն Հայաստանի համար, իսկ գործնական մարտահրավերները կարող են ձևավորվել ռուսական քաղաքականության մեջ ռազմական շանտաժի բաղադրիչի թրենդավորման դեպքում, քանի որ այդ պարագայում Մոսկվան անկասկած կփորձի ձևավորել նաև որոշակի «կոալիցիոն» կամ «դաշնակցային» շղթա: Իսկ այդտեղ Ադրբեջանը կանգնած կլինի ինչպես սվին:

Հայաստանը պետք է աչալուրջ լինի հենց այդ ուղղությամբ, եթե Պուտինի ուղերձը մուլտֆիլմ կամ համակարգչային անիմացիա չէր միայն, այլ իրական քաղաքականություն: Երևանը չպետք է թույլ տա ռեգիոնալ անվտանգության համատեքստում հետապրիլյան թրենդի փոփոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում