Ստոմատոլոգիական ծառայությունների թանկացումներ կլինեն. ԱՆ գլխավոր ստոմատոլոգ (տեսանյութ)
«Անդրադարձ» մամուլի ակումբն այսօր հյուրընկալել էր ՀՀ ԱՆ գլխավոր ստոմոտոլոգ, Հայաստանի ստոմոտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանին՝ քննարկելու ՀՀ առողջապահական համակարգի էլեկտրոնային առողջապահական համակարգին անցնելու հարցը, որը վերջին օրերին առաջացրել էր բուռն քննարկումներ և շփոթության ալիք բուժաշխատողների և ստոմատոլոգների շրջանում։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե կանխատեսո՞ւմ է արդյոք ստոմատոլոգիական ծառայությունների գնի բարձրացում, պարոն Եսայանը պատասխանեց․ «Այո, ծառայությունների գնի բարձրացում կլինի, ուղղակի այստեղ տուժում են այն կլինիկաները, որոնք լիցենզավորված են, բայց չէ՞ որ Հայաստանում ունենք չլիցենզավորված կլինիկաներ, որոնք աշխատում են ստվերում»։
Մանրամասները՝ տեսանյութում