Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

Սյունիքի կանաչ խաբկանքը

Սյունիքի մարզում ժպտում ես, մինչև... Ժպտում ես՝ կանաչ է, թեև նոսր, անտառ է՝ անբացատրելի խաբկանք է․ անտառներն անտառաթփուտներ են։ Նախ կանաչը տանում է վեր, այնուհետև կանաչ նոսրությունն ու պոչերը քաշում են վար։ Ու չգիտես՝ երկնքո՞ւմ ես, թե՞ երկրի վրա, կանաչ դրա՞խտ է, թե՞ պղնձամոլիբդենային դժոխք։ Ճանապարհը տանում է երկինք՝ մինչև ամպերից էլ վեր, սակայն նույն ճանապարհն իջեցնում է անդունդ՝ հանքարդյունաբերական իրականությունը։

Այցելուները կարող են նայել վեր, նայել վար, տարուբերվել դրախտի և դժոխքի միջև, իսկ մարզի բնակիչները ստիպված են ոչ միայն միշտ վար նայել, այլև ապրել վայրէջքի մեջ։

Կարելի է հայերենի գանձարանում գտնել համապատասխան ասացվածքներ՝ բնորոշելու Սյունյաց աշխարհի վայրիվերումներն ու հակադրությունները․ սակայն այդ գանձարանն առոչինչ է՝ մարդը թանկ ռեսուրս է, առողջությունը թանկ է․ նման արտահայտություններին։

Սյունյաց աշխարհում՝ ինչպես Հայաստանի ցանկացած անկյունում, գեղեցիկն ու տգեղը, սերը և ատելությունը, աղքատությունը և շքեղությունը, ապրում են հարևանությամբ, անգամ ժամանակ առ ժամանակ այցելում են միմյանց։

Իսկ մարդիկ պարզապես ստիպված կուլ են տալիս ամենօրյա իրենց երկաթի, պղնձի ու մոլիբդենի չափաբաժինը, շնչում են անտառի թթվածնով հագեցած թունավոր մետաղների գարնանային բույրերը և զմայլվում նոսրուտով։

Սյունեցիները չափավոր երջանիկ են, քանի որ շատ երջանկությունը կարող է նրանց հասցնել կամ Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ, կամ էլ Գեղանուշի․ իհարկե պոչամբարալճային փիրուզագույնը զգլխիչ է, սակայն գեղեցկությունը խաբեություն արժե։

Արծվանիկի պոչամբարը շնչում է 300 միլիոն տոննա թունավոր զանգված․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆաբրիկայի հարուստ պոչերի առատությունը գնահատվում է․ բնակիչներն իրենց վրա և իրենց մեջ են կրում այդ հարստությունը․ սնունդը, մազերը, հագուստը, առօրյան հագեցած է պոչամբարային «հարստությամբ»։ Հանքարդյունաբերությունն անտառների փեշով լցվում է գետերը և անցնում բնակիչների առօրյան, իսկ մարդիկ անվճար կուլ են տալիս հանքարդյունաբերական հացը, պոչամբարային լոլիկն ու վարունգը, երբեմն նախաճաշում անտառների ծանր մետաղային մուրաբաներով․ ոչ միայն ամռանը, նաև ձմռանը, ոչ միայն թարմ, այլև պահածոյացած թունավոր նյութերը կլոր տարին բնակիչներին ապահովում են թունավոր մետաղային չափաբաժնով։

Ի դեպ, անվճար․ չէ՞ որ մեր երկրում ոչինչ հենց այնպես չի տրվում․ անգամ թույնը։ Պղնձի, սնդիկի, մոլիբդենի չափաքանակների գերազանցում է արձանագրվել բանջարեղենի մեջ, իսկ սյունեցիները բանջարեղենն առատորեն օգտագործում են՝ այսպիսով անվճար օգտագործելով մարզի հարստությունը։

Իսկ Սյունքի մարզի անտառները տարին կլոր կանաչ են ու պտուղնառատ՝ ծառերը զարդարված են պոլիէթիլենային մշտադալար գույնզգույնով, այդպիսով ներգրավվելով բազմաթիվ զբոսաշրջիկների՝ իրենց աչքով տեսնելու մարզի անտառների հարուստ բերքը։

Դեպի խորախոր անդունդները և ձորերը պատված են թարմ աղբամնացորդներով, որը ևս զբոսաշրջիկներին հետաքրքրում է իր բաղադրությամբ և տարատեսակությամբ։ Կարելի է և՛ զբոսաշրջությունը զարգացնել, և՛ զբոսաշրջիկների իմացաբանականն ավելացնել հայրենի խոհանոցի և առ բնություն սիրո վերաբերյալ։

Իսկ գետերից կարելի է մանրամասներն իմանալ քիմիայի տարրերի միախառնումների և տարրալուծումների, միացությունների և տարասեռումների վերաբերյալ, իսկ գետերը շնչելիս պարզապես պետք է կենդանի երազանքներ պահես։

Կարճ ասած` գնացեք Սյունիք՝ բայց վերադարձեք։

NEWSPRESS.am