Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Ինչո՞վ են պայմանավորված վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ինքնասպանության դեպքերը․ պարզաբանում է հոգեբանը

Վերջին շաբաթների ու օրերի ընթացքում հայկական մամուլը քննարկում է ու լուսաբանում ինքնասպանության դեպքերը։ Ամեն ինչ սկսվեց Դավիթաշենում տեղի ունեցած դեպքից հետո, երբ կամուրջի տակ հայտնաբերել էին մոր ու 9-ամյա աղջկա դիերը։ Այդ դեպքից հետո մինչ օրս շարունակվում են քննարկումներն ու վերլուծություններն այն մասին, թե արդյո՞ք դա ինքնասպանություն էր, թե ոչ։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում զգալի շատացել են ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերը։ Գրեթե ամեն օր լրատվական կայքերը ներկայացնում են ինքնասպանության կամ դրանց փորձերի նոր դեպքեր։ Այդ ամենի հետ մեկտեղ ոստիկաններն ու փրկարարները կանխել են ինքնասպանության մի քանի դեպք։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում հոգեբան Արմինե Սարգսյանը խոսեց հնարավոր այն պատճառների մասին, որոնցով պայմանավորված են վերջին շրջանում տեղի ունեցող ինքնասպանության դեպքերը։

«Փաստերը ցույց են տալիս, որ վերջին 15 օրվա ընթացքում շատացել են ինքնասպանության դեպքերը։ Այդ ամենը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Առաջնային պետք է նշել, որ մեր հասարակությունը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, իսկ այդ վիճակից նրանց հանելու համար պետք է հոգեբանական աշխատանք։ Իսկ փաստացի Հայաստանում հասարակության զգալի մասը նախ ծիծաղով է լսում հոգեբանին այցելելու մասին հորդորը ու դրա հետ մեկտեղ չկան նաև նյութական միջոցներ, որ մարդիկ այցելեն հոգեբանին։ Ես կարծում եմ, որ վերջին դեպքերը պետք է սթափեցնեն պետությանը ու նրանք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանեն, որ հոգեբանին այցելելու ծառայությունը հասանելի լինի բոլորին»։

Հոգեբանն ընդգծեց, որ եղանակը, սոցիալ-տնտեսական վիճակը ու սթրեսն ամենամեծ պատճառներից են, որ կարող են անդրադառնալ մարդկանց հոգեբանական աշխարհի վրա։

«Գարունն իր պայծառությամբ ու ջերմությամբ բարձրացնում է մարդկանց տրամադրությունը, սակայն իրականում գարնանը մարդիկ դառնում են ավելի խոցելի ու սթրեսային։ Այս ամենի հետ մեկտեղ ծանրանում է նաև սոցիալ-տնտեսական վիճակը, մարդիկ սկսում են ապրել ավելի վատ։ Իսկ պարտքեր ունեցող, գումար չունեցող մարդը չի կարող հոգեբանորեն լինել առողջ ու սա այն դեպքում, երբ գումար չկա։ Ես չեմ ցանկանում ինքնասպանության բոլոր դեպքերը կապել այս ամենի հետ, սակայն ցանկանում եմ մարդկանց ուշադրությանը հրավիրել, որ շատ ժամանակ չնչին թվացող երևույթներն ու իրադարձությունները կարող են մեծ հետևանք թողնել մարդու ներաշխարհի վրա, իսկ այդ ամենն էլ կարող է հանգեցնել ինքնախեղման, ինքնասպանության ու այլ դեպքերի։ Չպետք է ծաղրել ու մատների արանքով չնայել հոգեբանին ու հոգեբանի կատարած աշխատանքին։ Շատ ժամանակ մարդիկ իրենց երեխաներին չեն տանում հոգեբանի մոտ ու որոշ ժամանակ հետո, երբ փորձանք է պատահում, նրանք նոր հասկանում են, որ իրենց երեխայի մոտ կար լուրջ հոգեբանական խնդիր»։

Արմինե Սարգսյանը հավելեց նաև, որ հոգեբանները չեն կարող փոխել սոցիալ տնտեսական վիճակը, սակայն կարող են օգնել, որ մարդիկ հաղթահարեն ներանձնային դժվարությունները, չկանգնեն այն մտքի վրա, որ կյանքը կորցրել է իր իմաստը։