Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Մամուլ

«Փաստ». Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարարության հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թեեւ ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը եւ անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։ Նա նաեւ ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի: Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր եւ մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջեւ ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են եւ եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել եւ տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ եւ ինչպես այն կրեց, որեւէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է:

«ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ եւ աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ–ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9–ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության եւ մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզեւ թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլեւ իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետեւողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլեւս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի:

«Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք եւ գնանք մինչեւ վերջ, եթե ցանկանում ենք, որ որեւէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ: Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է: Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձեւով են կրում: Այս ամենը բացառելու համար պետք է հետեւողական լինել, որի խնդիրը կա»,– ասաց Թ. Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի կարծիքով քանի դեռ հասարակությունը չի ստիպում իշխանություններին լիարժեք աշխատել, պետական որեւէ ինստիտուտ չի ցանկանալու ինքնուրույն դա անել: Բացի այդ, շատ ու շատ ֆունկցիաներ տեղափոխվում են դեպի գործադիր իշխանություն, եւ պետք է հաշվի առնել, որ ԱԺ–ն գործադիրի հանդեպ ունի վերահսկողություն իրականացնելու իրավունքներ: Այսինքն, օրենսդիր մարմինը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները գործադիրին հաշվետվության կանչելու:

«Եթե նախկինում շատ խնդիրներ նախագահի լիազորությունների տիրույթում էր եւ ԱԺ–ն վերահսկողության մեխանիզմներ չուներ, ապա հիմա վարչապետից մինչեւ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները կարող են եւ՛ վերահսկողություն իրականացնել, եւ պարզաբանումներ պահանջել: Պարզ է, որ ավելի լավ է, երբ այդ լիազորությունները կան, բայց հարց է ծագում, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ եթե պատգամավորները չկարողանան բոլոր մեխանիզմներից լիարժեք օգտվել, ապա դա կլինի նրանց թուլությունը»,– ասաց Թ. Պողոսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում