Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. նրան այցելած Նիկոլ Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժզննում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցելողների թիվն աննախադեպ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է ևս երկու ժամ, ինչի հետևանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում