Արտակարգ դեպք Երևանում. Հրապարակի «Կոնվերս բանկ»-ի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու կախված դի. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգակյան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված տղամարդու ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում