NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Եթե մարդիկ չեն միանում միտինգներին, դա չի ենթադրում, որ ազգն անթասիբ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ գենի բացառիկության մասին «ուսումնասիրություններ» գրողներն են ավելի ֆաշիստ, թե՞ էթնիկական խմբին՝ ազգին, անթասիբ, վախկոտ ու ծախված ասողները: Ես կարծում եմ երկու խմբերն էլ գտնվում են նույն դաշտում և տիրույթում: Մոտեցումը նույնն է. երկուսն էլ կատեգորիկ ու տոտալ գնահատականներ են տալիս: Երկու գնահատականները երկու տարբեր ծայրահեղություններ են: Միայն ձգվածության կողմերն են տարբեր:

Եթե բիսետկի լավ ախպերների ու լավ ախպերների քրերի համար մի նախադասությամբ փորձենք մեկնաբանել Հիտլերի տեսությունը, ապա կստացվի հետևյալ ինտերպրիտացիան. գերմանացիներ դուք անթասիբ եք, դուք չոքած եք, բայց դուք նաև բացառիկ եք ու կարող եք չլինել անթասիբ և չոքած (կուլմինացիոն կայֆը բայց շաղկապի մեջ ա): Այսինքն նույնիսկ պրիմիտիվ ու ցածրակարգ բացատրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ երկու ծայրահեղությունները նույնականանալու միտում ունեն:

Վերցնենք խճանկարը (մոզաիկա): Այն կազմված է հազարավոր գունագեղ քարերից և այդ գունային զանազանության մեջ հանկարծ ինչ-որ մեկը վերցնի ու ասի, թե խճանկարը կանաչ է: Բայց ինչպե՞ս է կանաչ, եթե բացի կանաչից նրա մեջ կան նաև այլ գույներ ևս: Հիմա սոցիումն էլ մի խճանկար է, որը կազմված է հազարավոր գունագեղ քարերից՝ անհատներից: Այսինքն սոցիումը կազմված է հազարավոր տարբերներից կամ տարբերների համախումբ է: Ինչ-որ մեխանիզմ (քաղաքացիական կոդեքս, լեզու, մշակույթ, ազգություն, կրոն) տարբերներին հավասարակշռման սկզբունքով պահում է սոցիումի առանցքի շուրջը: Եվ այսպես շարունակ:

Հիմա էս պարզ, պրիմիտիվ հաշվարկ-վերլուծությունը մեզ հուշում է, որ չի կարելի ինչ-որ տոտալ գնահատականներ տալ սոցիումի վերաբերյալ՝ լինի դա բացառիկ, թե խիստ հայհոյախառն: Ի դեպ աշխարհագրական դիրքից, կլիմայից, ազգությունից, քաղաքացիականությունից և կրոնից ելնելով սոցիումի տարբերները ունեն բազմաթիվ ընդհանրություններ, բայց դա լռիվ այլ օպեռա է: Դրա մասին չենք խոսում: Հիմա էս ամբողջ դեմագոգիան ինչի՞ համար գրեցի:

Շատ պարզ է. եթե մարդիկ չեն միանում Ձեր միտինգներին, ապա դրանից ամենևին էլ չի ենթադրում, որ ազգը անթասիբ է: «Միացեք, ով չի միանում ստրուկ ա, դավաճան ա, ծախված ա»: Այսպիսի հայտարարություններ հիմնականում անում են դեղնակտուց ցուցարարներն ու տևական պայքարի փորձառությունից ոչինչ չսովորած և խցանված գանգուղեղիկներով բունտավշիկները: Սա մեզ քիչ էր, հիմա էլ ավելացել է ֆեյսբուքում մարալնի ուշերբ իրականացնող զանգվածը: Նկար կամ տեսանյութ են տեղադրում՝ վրան էլ գրում. «ես այստեղ եմ, իսկ դուք՝ տանը նստած»:

Բնականաբար խիստ բարոյական, արդարություն, անձնազոհություն մարմնավորող այս կոչերի հասցեատերը ես չեմ, բայց կպատասխանեմ ես: Բարեկամ, գնացել ես, լավ ես արել, բայց մարդկանց հետ ի՞նչ գործ ունես: Ինչի՞ է քեզ թվում, որ քո արդար պայքարին անպայման պետք է բոլորը միանան, հնարավո՞ր է այն հետաքրքիր չի կամ իրականում այդքան էլ արդար չի: Կամ էլ իսկապես արդար է, բայց դու հասարակական մոբիլիզացիա ապահովելու համար համապատասխան մեխանիզմներ չունես, չես տիրապետում դրանց: Չի բացառվում, որ դու պարզապես վստահություն չես ներշնչում: Բայց կա նաև մեդալյոնի մյուս կողմը: Կգտնվեն մարդիկ, որ չեն կիսի քո իդեալները, գաղափարները և մոտեցումները, բայց դա չի ենթադրում, որ նրանք վախկոտ են կամ էլ ստրուկ: Ինձ թվում է այդքան էլ դժվար չի հասկանալ էս պարզունակ ճշմարտությունները: Ի՞նչ կա էդ ցույցերի կամ էլ երթերի մասնակցության մեջ: Սովորական քաղաքացիական-հանրային դրսևորումներ են, որոնց մարդիկ մասնակցում են և դրանից ինչ-որ վեհ վերբնական նյուանսներ չեն հյուսում: Պարզապես չի կարելի մարդկանց պիտակներ կպցնել, դասակարգել, հանրությունը բաժանել անձնազոհ մարտիրոսների և անտարբեր ստրուկների: Դա պայքարը մարգինալացնելու, ստվերելու լավագույն ճանապարհն է: Վերջ տվեք էդ իդիոտիզմին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում