Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

Ստեղծագործական միությունները ջերմացնում են իշխանության քիմքը

Խորհրդային շրջանում վախենում էին բոլորից և ամեն ինչից, նաև մշակույթից, մշակույթը ևս կարող է լինել ապստամբ, ըմբոստ, ընդվզել կամ չենթարկվել իշխանության քայլերին:

Չենթարկվողներին քաղաքավարի ոչնչացնում էին կա՛մ բանտերում, կա՛մ վթարների միջոցով, ողջ երկիրը շնչում էր Խորհրդային միություն: Իհարկե, 1988-ից հետո հույս կար, որ երկրում այս առումով որևէ բան կփոխվի. փոխվեց, սակայն Խորհրդային միության ժառանգությունն ավելի քան ուժեղ էր և հենց խորհրդային մտածելակերպը չկարողացավ հաղթահարել անկախության ճամփաբաժանը:

Թե ինչպես համակարգվեց հանրությունը և պետությունը, դեռ քննարկվում է, սակայն մի բան հստակ է, որ ստեղծագործական միությունները դարձան իշխանության ձեռքի գործիքը: Երբևէ որևէ ստեղծագործական միություն չի կարողացել ձայն բարձրացնել այս կամ այն խնդրի դեմ, միշտ էլ ստեղծագործաակն միությունների ղեկին եղել են մարդիկ, ովքեր կա՛մ ազգակցական, կա՛մ քավոր-սանիկական, կամ էլ տարատեսակ այլ կապերի մեջ են իշխանության հետ:

Չէ՞ որ յուրաքանչյուր ժողովրդի գլուխը մտավորականությունն է, եթե այս շերտն ուժեղ է, ուժեղ է նաև երկիրը և հակառակը: Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ ստեղծագործական միությունները ենթարկվում են, հակառակ դեպքում՝ գոյություն ունենալ չեն կարող:

Անկախությունը ստացանք, սակայն անկախ ստեղծագործական մտածելակերպ երկիրը չկարողացավ ձեռք բերել. Հայաստանը, կամա-ակամա, երկիրը ղեկավարելու համար մեծ մասամբ առաջնորդվում է Խորհրդային միության դասական մոտեցումներով, որոնց թվին է պատկանում` համակարգել ստեղծագործական միությունները:

Եթե այսօր այս միությունները վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են խոսափող լինել մշտապես ազատամիտ մտավորականության ներկայացուցիչների համար, իսկ այս միություններում, հատկապես ՀՀԿ իշխանության տարիներին, հնարավորինս խեղդվում է այս կամ այն այլախոհ մտավորականի ձայնը, այնպես ինչպես երկրում է խեղդվում որևէ ընդդիմադիր շարժում:

Հակառակը՝ ձևավորվել են ստրկամիտ, ցածրակարգ, մտավորականին ոչ հարիր մարտախմբեր, ովքեր զբաղված են ոչնչացնելու իրենց տեսակը. սա ևս քաղաքականություն է` բաժանիր, որ տիրես:

Այնպես որ՝ այսօր բոլոր ստեղծագործական միություններում խորհրդային մթնոլորտ է` բոլորը միաձայն կողմ են քվեարկում, որևէ այլախոհ քայլ գնահատվում է ժողովրդի թշնամի, իշխանության դեմ որևէ բացասական կարծիք համարվում է դավաճանություն:

Այսինքն՝ ստեղծագործական տներն առաջնորդվում են Խորհրդային միության որդեգրած բոլոր սուրբ կանոնագրքերով. Ուղղակի ցավալի է, որ Խորհրդային միության պաճուճանքի վրա անկախության ցուցանակն է կախված` արդեն արժեզրկված:

NEWSPRESS.am