Facebook-ում իշխանության նկատմամբ բռնության կոչեր անող Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Tert.am
«Մարտիկներ հանուն արդարության» կոչվող խմբի ղեկավար Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Շրջանառվող տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից. «Այո, փետրվարի 26-ին Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»:
Հարցին, թե որն է հետախուզում հայտարարելու պատճառը, ոստիկանությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր՝ «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում