Խափանված վերելակում 60-ամյա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Մարտի 12-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի տներից մեկի բնակիչն ընկել է սանհանգույցում. բարձրացնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1961 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 12-ին, ժամը 08:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է քաղաքացին (ինքնազգացողությունը վատացել է) մնացել է ներսոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1958 թ. ծնված Շ. Պ.-ին դուրս են բերել վերելակից: