Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

Եղունգ ունեն, գլուխները քորում են, քարը՝ մնացածների գլխովը

Եղունգ ունես, գլուխդ քորիր կամ եթե շատ փող ունես, գնա դրսում բուժվիր: Իսկ եթե եղունգ չունե՞նք կամ էլ փո՞ղ...

Դեղերի մասին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, մարդիկ սոցիալական հարթակում կիսվում էին իրենց գլխի գալիքի մասին՝ հերթական անգամ ապացուցելով օրենքի խեղկատակ լինելու մասին: Ստացվում է այնպես, որ, մեծ հաշվով, ԱՆ նախարար Լևոն Ալթունյանը մարդկանց դատապարտում է կենդանի մահվան: Ազգային Ժողովն էլ, առանց խղճի խայթ զգալու, ընդունում է այդ օրենքը: Դե իրենց ի՞նչ կա, իրենք և՛ եղունգ, և՛ փող ունեն, և կարող են արտասահմաններում բուժվել, բա խեղճ ժողովուրդն ի՞նչ անի:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչինչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն.))))) լո՞ւրջ)))»:

Եվ, իրոք, լու՞րջ են ասում: Նրանք իսկապես չեն հասկանու՞մ, որ բժշկությունն արագ արձագանքման, ճիշտ կողմնորոշման ու արագ բուժման մասնագիտություն է, մարդկանց օգնելու առաքելություն, ոչ թե էժանագին խաղադրույքով թուղթ խաղալու մասնագիտություն: Զոհասեղանին դրված մարդկային կյանքերին հեշտությամբ վերջակետ դնելը բժիշկների համար դարձել է սովորական երևույթ, հակառակ դեպքում՝ բժիշկները պիտի ըմբոստանային, թույլ չտային Ալթունյանին և կառավարության անդամներին խաղալ իրենց անվան ու հեղինակության հետ, կարո՞ղ էին չէ՞, իհարկե, կարող էին:

Նրանք կարող էին չլսել ու չկատարել անկուշտ նախարարի անհիմն պահանջը, հագուրդ չտային նրա ցանկություններին, թող շարունակեին իրենց գործը, օգնեին իրենց հիվանդներին, չվախենային տուգանքներից երկչոտ նապաստակի պես ու հարկ եղած դեպքում, եթե գար տուգանքի գանձման թուղթը, թող պատռեին ու այդպիսով չէր ընդունվի այդ՝ մարդկային կյանքերին հակասող օրենքը: Չարեցին, որովհետև վախեցան, դրժեցին Հիպոկրատի երդումը և դրանով խթանեցին դեղերի մասին օրենքի ընդունմանը:

Մեծ հաշվով, հասկանալի է ու պարզից էլ պարզ, որ սա նրանց էլ էր ձեռնտու, քանի որ ագահ մարդը նույնիսկ գերեզմանում չի հագենում, այդ զգացումն անվերջ է ու անսպառ:

Սա օրինակներից ընդամենը 1-ն է, բայց քանի՞սն են եղել ու դեռ կլինեն, եթե վերջ չդրվի այս խայտառակությանը: Հասկանալի է, որ օրենքը, որպես այդպիսին, գուցե և, իսկապես լավն է, բայց անգրագետ ձևով է ներդրվում, անխղճորեն, թերի մշակված և անպատրաստ իրողության պայմաններում: Նախ՝ բարեփոխեք ողջ համակարգը, որակյալ մասնագետներ պատրաստեք, բնակչությանն աստիճանական կարգով նախապատրաստեք, նոր միայն օրենք ընդունեք: Եվ նաև սովորեք խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ, հետո նոր որոշում կայացրեք:

NEWSPRESS.am