Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Մամուլ

«Ժամանակ». «Երկիր Ծիրանիի» հետևում երևում են Քոչարյանի «ականջները»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:

Առաջին հայացքից թվում է՝ տեղին, ինչ-որ տեղ ուշացած նախաձեռնություն է, որովհետև արյունոտ իրադարձություններից անցել է մի ամբողջ տաս տարի, և մայրաքաղաքում չկա գոնե մեկ հուշարձան, որը կարժևորի Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Սակայն արտաքին տպավորությունն ի դերև է լինում, երբ ծանոթանում ենք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի «Քաղաքական հիմնավորում» բաժնին, որտեղից այնպիսի տպավորություն է ձևավորվում, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն 1996-ին Վազգեն Սարգսյանի կողմից արված մի հայտարարություն է, որի իմաստն այն էր, թե այդ օրերի ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ վերջինս ստացած լինի 100% քվե:

Վազգեն Սարգսյանն այդ միտքն արտահայտել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին խորհրդարանի շենքը` պատանդառելով ԱԺ նախագահին և նրա տեղակալին: Քսան տարվա վաղեմության իրադարձություններին թերեւս իմաստ չունի անդրադառնալ, սակայն առնվազն զավեշտալի է, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ը, այսպես ասած, «գաղափարապես» կապում է Վազգեն Սարգսյանի համատեքստից կտրված արտահայտության, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի ընտրությունների հետ: Խնդիրը բազմաշերտ է` բարոյական, քաղաքական բաղադրիչներով: Վերջին մեկ ամսվա մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն արդեն երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ:

Սկզբում առաջարկում էին վերանվանել նրա անունը կրող փողոցի մի հատվածը, հիմա Մարտի 1-ն են կապում Վազգենի անվան հետ` թեկուզև անուղղակիորեն: Նախաձեռնության հեղինակները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ, մյուս կողմից` նրանք, կամա թե ակամա, նույնանում են Ռոբերտ Քոչարյանի և նրա արյունոտ ռեժիմի հետ. Երրորդ հանրապետության և նրա վերջին թելը հանդիսացող Վազգեն Սարգսյանի դեմ հաշվեհարդար տեսել է հենց Քոչարյանը, իսկ «Երկիր Ծիրանին» շարունակում է կիսատ գործը` կռիվ տալով զոհված Սպարապետի հիշատակի դեմ: Մեծ հաշվով` Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է:

Ի՞նչ կապի ունի Մարտի 1-ը, զոհերի հուշարձանը Վազգեն Սարգսյանի, 96-ի ընտրությունների հետ: Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի սլաքները` դրա կազմակերպիչ Քոչարյանից արհեստականորեն ուղղում մահացած Վազգեն Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Ինչպե՞ս չմտածես, որ «Երկիր Ծիրանիի» հետևում երևում են Քոչարյանի «ականջները», ով թերևս մտավախություն ունի, որ մոտ ապագայում կարող է իսկապես հարցաքննվել Մարտի 1-ի գործով:

Արդյո՞ք պատահական է, որ այսօր Մարտի 1-ի հարցով Քոչարյանի «անմեղության» թեմայով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ Զարուհի Փոստանջյանը զուգահեռաբար գտել է Մարտի 1-ի նոր «մեղավորի»: Մյուս տարակուսելի փաստն այն է, որ «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը հերթական վեճն է հարուցել «Ելք»-ում: «Հանրապետություն» կուսակցությունն օբյեկտիվորեն դեմ է առաջարկվող նախագծին` հիմնավոր փաստարկներով, «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է:

Առնվազն զավեշտալի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության դիրքորոշումը, մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» այսօրվա նախաձեռնությունը «մաքրում» է Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հետագիծը, «նշանակում» է նոր «մեղավորներ», որոնց շարքում կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը` ինչպես այսօր պնդել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում